Ռուսաստանում «ահաբեկիչների» են հայտնաբերել
Ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին և իր թիմակիցները ներառվել են ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում։
Թուրք լրագրողին ձերբակալել են նախագահին ցլի հետ համեմատելու համար
2014-ից նախագահին վիրավորելու հոդվածով անցկացվել է 160 169 հետաքննություն, 35 507 դատական գործ է հարուցվել, 12 881-ը՝ ավարտվել ազատազրկմամբ։
Կադիրովը շարունակում է առևանգել ու սպառնալ՝ անգամ Չեչնիայից դուրս
«Այդ ընտանիքին տեղ է սպասվում կամ բանտում կամ գերեզմանում․․․»
Պաշտպանության նախկին նախարարը միավորել է ՔՊ-ականներին և Վազգենի եղբորը
Երեք գործիչներն էլ ներկա են եղել «անպիտան հրթիռների» գործով այսօր տեղի ունեցած նիստին․․․
Հայաստանը պարտվեց քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ-ը վճռել է, որ 2008-ին հաջորդած դեպքերի ընթացքում խախտվել են Փաշինյանի ազատության և․․․
Թերահավատ ընդդիմադիրը դատապարտվեց 5 ամսվա ազատազրկման
Հարցազրույցի ժամանակ ասել է, որ Խըզըյի շրջանում տեղի ունեցած ավիավթարի ժամանակ հնարավոր չէր ողջ մնալ։
Բոլորը «վառում, սպանում, մորթում» են, բայց գիշերը զանգում ու գնում են
Մեր գործերի 90%-ը կարճված է: Մի քննիչն ասում է՝ «կամերաները լավ չեն ցույց տալիս»։ Մեկի դեմքը չի երևում, մեկը բավարար ապացույցներ չի գտնում..
Ձերբակալվել է Հայաստան վերադարձած գերիներից ևս մեկը
Քննչական կոմիտեում քննվող գործի շրջանակներում ձերբակալվել է երեկ Բաքվից Երևան վերադարձած հինգ զինծառայողներից մեկը՝ հայտնում է ՔԿ խոսնակ Վարդան Թադևոսյանը։ Մյուս չորս զինծառայողները հարցաքննվել են։ Նույն քրեական գործով մինչ այս կալանավորվել էին նոյեմբերի 16-ի մարտերի ընթացքում գերեվարված (և դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձված) ևս 5 զինծառայողներ՝ զորամասի հրամանատարի տեղակալը, դիրքի պատասխանատուն և ավագը, դիրքի դիտորներդները։ Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասով՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Ըստ Քննչական կոմիտեի, նրանք խախտել են կանոնակարգը, ինչի հետևանքով Ադրբեջանի ԶՈՒ-երը ներխուժել են Հայաստանի տարածք, դիրքում մնացած զինծառայողները գերեվարվել են, մարտական դիրքն անցել է հակառակորդին։ Զորամասի հրամանատարի տեղակալ, մայոր Նարեկ Երիմյանի կալանավորումը առաջին ատյանի դատարանը դեկտեմբերի 10-ին մերժել էր, վերաքննիչ դատարանը, սակայն, դեկտեմբերի 28-ին բավարարել էր դատախազության միջնորդությունը․ մայոր Երիմյանը ևս կալանավորվել է։ Ըստ ՄԻեդ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցչի գրասենյակի, նոյեմբերի 16-ի բախումներից հետո Հայաստան է վերադարձվել 26 ռազմագերի, ևս 6 ռազմագերի դեռ գտնվում է Ադրբեջանում։
Լուծարել են, քանի որ «անցյալը փառաբանելու փոխարեն ստիպում էին ապաշխարել խորհրդային անցյալի համար»
Ռուսաստանի գերագույն դատարանում որոշվեց լուծարել «Միջազգային Մեմորիալ» կազմակերպոթյունը։
Անջատողականներից ածուխ գնելը՝ պետական դավաճանություն. Պորոշենկոն լքել է Ուկրաինան
Ուկրաինայի նախկին նախագահ, գործող պատգամավոր, երկրի ամենահարուստ գործարարներից մեկը՝ Պյոտր Պորոշենկոն կասկածվում է պետական դավաճանության, Դոնբասի և Լուգանսկի անջատողական ուժերին (պաշտոնական Կիևը նրանց «ահաբեկչական» է անվանում) ֆինանսավորելու մեջ։ Գործը կապված է չճանաչված հանրապետություններից ածուխի մատակարարումների հայտնի պատմության հետ։ Պարաշենկոյին հարցաքննել չի հաջողվել։ Նախկին նախագահը լքել է Ուկրաինան։ Նրա կուսակցությունը հայտարարել է, որ Պորոշենկոն մեկնել է «ծրագրված ուղևորության»։ 1․5 միլիարդ գրիվնայի ածուխ՝ չճանաչված հանրապետությունների հանքերից Քրեական գործը քննվում է «ահաբեկչության ֆինանսավորման», «պետական դավաճանության» և «ահաբեկչական կազմակերպության գործունեությանն օժանդակելու» հոդվածներով: «Ահաբեկչական կազմակերպություն» ասելով՝ Կիևը նկատի է ունենում Ուկրաինայի արևելյան շրջաններում (ինքնա)հռչակված Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրեպություններին։ Ուկրաինայի պետական քննչական բյուրոյի՝ դեկտեմբերի 20-ի հայտարարության մեջ ասվում է, որ գործը քննվում է «ժամանակավորապես օկուպացված տարածքներից» ածխի մատակարարումների հանցավոր սխեմայի կազմակերպման, Լուգանսկի ժողովրդական հանրապետություն և Դոնեցկի ժողովրդական հանրապետություն «ահաբեկչական կազմակերպություններին» Ուկրաինայի մի խումբ քաղաքացիների կողմից ընդհանուր մոտ 1․5 միլիարդ գրիվնայի (54 միլիոն դոլար) օժանդակության հիմքով։ Ուկրաինայի 5-րդ նախագահը կասկածվում է մի խումբ անձանց, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության բարձրաստիճան ղեկավարության ներկայացուցիչների հետ նախնական համաձայնությամբ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի գործունեությանը աջակցելու մեջ։ Նույն գործով (պետական դավաճանության և ահաբեկչական կազմակերպությունների գործունեությանն օժանդակելու համար) հոկտեմբերին մեղադրանք էր առաջադրվել նաև Գերագույն ռադայի պատգամավոր Վիկտոր Մեդվեդչուկին։ Վերջինս արդեն կես տարի է, ինչ տնային կալանքի տակ է։ Ուկրաինական լրատվականները պնդում են, որ նա սերտ կապեր ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, նշվում է, որ Ռուսաստանի առաջնորդը նրա դստեր կնքահայրն է: Մեծ հաշվով, քրեական գործի ամբողջ բովանդակությունը հանգում է նրան, որ Պորոշենկոյի նախագահության տարիներին Ուկրաինան (Կիևի կողմից վերահսկվող տարածքներում գտնվող ընկերությունները) ոչ պաշտոնապես ածուխ է գնել անջատողականներից։ Հաղորդվում է, որ Ուկրաինայի անունից չճանաչված հանրապետությունների ներկայացուցիչների և ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ բանակցել է հենց Մեդվեդչուկը, նախագահ Պորոշենկոն այդ մասին ևս իմացել է։ Ուկրաինայի անվտանգության ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ Մեդվեդչուկի դեմ գործի շրջանակներում ստուգելու է նաև Պորոշենկոյին և Ազգային բանկի նախկին ղեկավար Վալերիա Գոնտարևային։ Պորոշենկոն էլ չի հերքում Ինքը՝ Պետրո Պորոշենկոն, սեփական «Պրյամոյ» հեռուստաալիքին տված հարցազրույցում, հաստատել է, որ 2014 թվականին Ուկրաինան իսկապես ածուխ է գնել «այսպես կոչված» Դոնբեցկի և Լուգանսկի հանրապետություններից։ Մինչ այդ նա հիմնականում հերքում էր բոլոր մեղադրանքները՝ անվանելով դրանք «կեղծ, քաղաքականապես մոտիվացված գործերի և քաղաքական ընդդիմախոսների կողմից սև պիարի դասական օրինակ»։ Ավելի վաղ ուկրաինական լրատվամիջոցներում տրամադրության տակ էին հայտնվել նաև Մեդվեդչուկի խոսակցությունների գաղտնալսված ձայնագրությունները՝ Լուգանսկի և Դոնեցկի ներկայացուցիչների և տարբեր մակարդակի ռուս պաշտոնյաների, այդ թվում՝ փոխվարչապետ Դմիտրի Կոզակի, Պուտինի օգնական Վլադիսլավ Սուրկովի, «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերի և Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հետ։ Ինքը՝ Մեդվեդչուկը, արտահոսքին առանձնահատուկ նշանակություն չէր տվել՝ նշելով, որ նման խոսակցությունների մասին չի հիշում։ Ուկրաինան 2014 թվականից պատերազմում է Դոնբասի շրջանում Ռուսաստանի աջակցությունը վայելող անջատողականների հետ։ Մարտերն ավելի քան 13000 մարդու կյանք են խլել։ Երկիրը վառելիքի սուր դեֆիցիտի բախվեց այն բանից հետո, երբ անջատողականները գրավեցին տարածքը, որտեղ գտնվում էին ածխի հանքերը:
Դանիան Կոսովոյում 300 բանտախուց կվարձակալի
5,8 մլն բնակչություն ունեցող այս երկրում բանտարկյալների թիվը 2015 թվականից ի վեր աճել է 19%-ով՝ 2021 թվականի սկզբին հասնելով ավելի քան 4000-ի։
9 տարի դատավճիռ «ծայրահեղական» ցուցարարների համար
Հայտնի են Չեչնիայի և Ինգուշեթիայի միջև սահմանագծումից հետո Ինգուշիայում սկսված բողոքի ցույցերի մասնակիցների դատավճիռները...