Home / Հայաստան (page 40)

Հայաստան


Մեզ սպանում են, բացեք ճամփեն. ղարաբաղցիք` «դուխավիկ» ռուսներին

Ադրբեջանական դիվերսիայի հետևանքով զոհված ոստիկանների հուղարկավորությունից հետո տասնյակ մարդիկ Ստեփանակերտից շարժվել են Խոջալուի օդանավակայան՝ ռուսական խաղաղապահ զորախմբի կենտրոնական տեղակայման վայր։ Զորախմբի հրամանատարությունից նրանք կրկին պահանջում են կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները՝ բացել արդեն մոտ երեք ամիս շրջափակված Լաչինի միջանցքը և ապահովել Արցախի բնակչության անվտանգությունը։ Մոտ երկու տասնյակ քաղաքացիներ՝ …
Read More »

Գերմանիայի կանցլերը արժանացավ Ղարաբաղի ղեկավարի գովասանքին

Հայաստանի արտգործնախարարը Նյու Դելիում է, վարչապետը՝ Բեռլինում։ Արարատ Միրզոյանն այսօր հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Եվրամիության արտաքին գործերի հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ, Նիկոլ Փաշինյանը նախօրեին բանակցություններ է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։ Գերմանիայի արտաքին քաղաքականության խորհրդում Հայաստանի վարչապետը մասնակցել է նաև …
Read More »

Որոշ բռնարարների շարժը Հայաստանում ֆիքսվելու է

Ընտանեկան բռնության զոհերին առաջիկայում ազդարարման թվային սարքեր կտրամադրեն, բռնարարները ստիպված կլինեն կրել էլեկտրոնային թևնոց կամ ոտքի շղթա։ Մինչ այս ոստիկանության օրդերը, ըստ որի՝ բռնարարն իրավունք չուներ մոտենալու բռնության ենթարկված անձին, պարբերաբար խախտվում էր։ Այն, որ բռնարարը շարունակում է հետապնդել իրեն, պետք է ապացուցեր հենց բռնության զոհը։ Հայաստանցի պատգամավորները կարծում են, …
Read More »