Իրանցի կանայք ցուցադրաբար հանում են իրենց հիջաբը փողոցում քայլելիս
Այսօր Իրանում բազմաթիվ կանայք փողոց են դուրս եկել առանց հիջաբի։ Սոցցանցերում տարածված տեսանյութերում կարելի է տեսնել ինչպես են կանայք փողոցում քայլելիս ցուցադրաբար հանում հիջաբը կամ դիմադրում «ողջախոհության ոստիկանությանը»։
Ակտիվիստները կիսվում են իրենց տեսանյութերով Twitter-ում՝ #WalkingUnveiled և #No2Hijab հեշթեգներով։This woman is risking jail and lashes to show the regime and the rest of the world that women of Iran are brave enough to say #No2Hijab. In Iran #WalkingUnveiled is a crime but women took to the streets today to challenge gender apartheid. Be our voice.#LetUsTalk#حجاب_بی_حجاب pic.twitter.com/qIy1TziBur
— Masih Alinejad 🏳️ (@AlinejadMasih) July 12, 2022
Իրանցի կանայք օրեր առաջ խոստացել էին դուրս գալ փողոց՝ «առանց հիջաբի» բողոքի ցույցի, այն բանից հետո երբ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հրամայել էր խստորեն հետևել «հիջաբի և ողջախոհության» մասին օրենքի պահանջներին։ Որոշ հաստատություններում կանանց հագուկապին վերաբերող մի շարք նոր սահմանափակումներ են ներմուծվել։ «Ոչ պատշաճ հիջաբով» կանանց մուտքը մի շարք հաստատություններ այժմ կարող է պարզապես արգելվել, փողոցում նրանց կարող են կանգնեցնել, հարցաքննել, ձերբակալել։ Իսլամական հանրապետությունում պահանջվող հիջաբը բաղկացած է խամրած գույն ունեցող երկար և ազատ հագուստից (հագնում են տաբատի վրայից) և նույնատիպ գլխաշորից, որը պետք է ամբողջովին ծածկի մազերը և ուսերը։ Որոշ կանայք գլխաշորը երբեմն փոխարինում են ավելի փոքր չափերի գույնզգույն կտորներով կամ հագնում են կիպ նստող կարճ շորեր․ սա համարվում է հիջաբի «ոչ պատշաճ» կրում, որը (ոչ միշտ, բայց) կարող է պատժվել տուգանքից մինչև ձերբակալություն։ Իրանում 1979 թվականի իսլամական հեղաշրջումից ի վեր հիջաբ կրելը պարտադիր է 9 տարեկանից բարձր բոլոր կանանց և աղջիկների համար։ Ակցիաների ֆոնին Իրանում ձերբակալությունները շատացել են։ Երեկ ձերբակալվել են 2019 թվականի հակակառավարական ցույցերի զոհերի ընտանիքի անդամները և հանրահայտ կինոռեժիսոր Ջաֆար Փանահին։ Ուժայինները երեկ ներխուժել են Թեհրանում գտնվող Ռահիմե Յուսեֆզադեի տուն և ձերբակալել նրան ու ևս երկու մայրերի, որոնց երեխաները սպանվել են հակակառավարական ցույցերի ժամանակ: Մեկ այլ զոհի մայրն ու եղբայրը ձերբակալվել են նույն օրը իրենց տանը։ Կառավարության բռնության զոհերի մայրերը հայտնի են որպես «Մայրեր հանուն արդարության»: Անցած մի քանի տարիների ընթացքում նրանք պարբերաբար բողոքի ցույցեր էին անում՝ արդարություն պահանջելով իրենց երեխաների համար: Իշխանությունները նրանց կոչերին սովորաբար արձագանքում են մեղադրանքներով, ոտնձգություններով և նույնիսկ բանտարկությամբ: Կինոռեժիսոր Փանահիին ձերբակալել են Իրանի դատախազության շենքում, ուր նա հրավիրվել էր իր ռեժիսոր Մոհամադ Ռասուլոֆի դեմ հարուցված քրգործով ցուցմունքներ տալու։ Ռասուլոֆն ու իրանցի մեկ այլ ռեժիսոր՝ Մոստաֆա Ալ-Ահմադը ձերբակալվել են դեռևս հուլիսի 9-ին՝ իրանական իշխանություններին ուղղված բաց նամակի (կոչ էր արվում ուժ չկիրառել երկրով մեկ պարբերաբար ծագող բողոքի ցույցերի մասնակիցների նկատմամբ) հրապարակումից հետո։ 2010-ին Փանահին ձերբակալվել էր հակակառավարական հանրահավաքների մասնակցելու համար։ Դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման։ Պատիժը փոխարինվել էր տնային կալանքով․ կալանքի տարիներին նկարել է իր հանրահայտ «Սա ֆիլմ չէ» կինոն։No matter the pro-regimes who are in minorities in Iran, call me whore, No matter the morality police arrests me and humiliates me, I seek my freedom and basic rights, and fight for it#No2Hijab#حجاب_بی_حجاب pic.twitter.com/pP9hj9O3Kh
— Sara (@SaraFromIran) July 12, 2022