2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

«Տուժածներ չկան... մեր կողմից». Կադիրովը հայտնել է սպանված ուկրաինացի գերիների մասին

Չեչնիայի Գուդերմես քաղաքում տեղակայված ռուսական Հատուկ նշանակության ջոկատների համալսարանի շենքի վրա ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհվել են ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում գերեվարված ուկրաինացի զինծառայողներ։ Այս մասին հայտարարել է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը, ով ավելի վաղ ասել էր, որ տուժածներ չկան։

«Ինչպես և ավելի վաղ ասել էի, հարձակման արդյունքում մեր կողմից զոհեր չկան։ ԲԱՅՑ։ Զոհեր կան ուկրաինացի գերիների շրջանում։ Հանրապետության տարածքում գտնվող յուրաքանչյուր ռազմավարական նշանակության օբյեկտում մինչև 10 գերի է պահվում, նաև Ռուսաստանի տարածքում։ Կիևը՝ փորձելով վնասել մեզ, այսօր սպանել է իր իսկ զինվորներին», - ասել է Կադիրովը՝ առանց ապացույցներ ներկայացնելու։

Գուդերմեսի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումը տեղի է ունեցել հոկտեմբերի 29-ի առավոտյան։ Անմիջապես հետո Չեչնիայի նախագահը հայտարարել էր, որ զոհեր և վիրավորներ չկան։