Այս տարվա ապրիլի 5-ին բանտում մահացած դատապարտյալ Հրաչյա Գևորգյանը ֆիզիկական բռնության և խոշտանգումների էր ենթարկվում, նրա մարմնի վրա առկա են եղել բազմաթիվ վնասվածքներ, սակայն դատաբժշկական փորձաքննությունը դրանք չի արձանագրել։ Ինչպես նշել է Գևորգյանի գործով զբաղվող Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Արայիկ Պապիկյանը, այդ մասին կազմակերպության ներկայացուցիչներն իմացել են, երբ սեփական նախաձեռնությամբ հուղարկավորությունից առաջ լուսանկարել են Գևորգյանի դին։