Այսօր ԱԺ-ում սահմանամերձ գյուղերին վերաբերող նախագծի քննարկման ժամանակ վեճի են բռնվել ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և ՀՀԿ-ական պատգամավոր, նախագծի համազեկուցող Վարդան Այվազյանը:
Փաշինյանի դիտողությանը, թե սահմանամերձ գյուղերում գործարարներին արտոնություններ տալով իշխանություններն ուզում են իրենց միլիոնները կրկնապատկել, Այվազյանը պատասխանել է. «Սահմանամերձ գոիտներում ինչքան օբյեկտ ունեմ, քեզ եմ տալիս, հանգստացի»:
Փաշինյանի բարձրախոսն արդեն անջատված է եղել, նա տեղից պահանջել է իր հետ «դուք»֊ով խոսել։ Այվազյանը շարունակել է «դու»֊ով դիմել, իսկ վեճին միջամտած Զարուհի Փոստանջյանին ասել է․ «Դու խի անհանգստացար»։
Վեճի ընթացքում ԱԺ փոխնախարար Հերմինե Նաղդալյանը մի քանի անգամ կոչ է արել «կոռեկտ պահել», քանի որ «ԱԺ-ն շուկա չէ»:
Մանրամասները՝ տեսանյութում