Home / Հայաստան / Նախարարության պայքարը հասել է վարչապետի եղբոր ձկնաբուծարաններին և առաջ չի շարժվում․ «Հրապարակ»

Նախարարության պայքարը հասել է վարչապետի եղբոր ձկնաբուծարաններին և առաջ չի շարժվում․ «Հրապարակ»

Բնապահպանության նախարարությունն անցյալ տարվա հուլիսից պայքար է սկսել Արարատյան դաշտավայրում անօրինական արտեզյան հորերի դեմ, որոնք գտնվում են Արմավիրի և Արարատի ձկնաբուծարաններում, գրում է «Հրապարակ» օրաթերթը:

Թերթն ընդգծում է, սակայն, որ գործընթացը դժվար է առաջ գնում։

«Ամեն մի հոր փակելիս, տույժ ու տուգանք սահմանելիս, նախարարություն են զանգում Արարատի մարզի փոքր ու միջին պաշտոնյաներ: Այս պահին նախարարության խումբը հասել է Ջոնիկ Աբրահամյանի հովանու տակ գործող ձկնաբույծներին, որոնք անձեռնմխելի են: Մեր տեղեկություններով՝ 4 ձկնաբուծական տնտեսություններ կան, որոնք նրա հովանու տակ են և անօրինական են գործում՝ «Հերիքնազ Դալլաքյան», «Մխչյան ֆիշ», «Օմեգաֆիշ», «Էկոֆիշտրենդ» ձկնաբուծարանները: Վերջին երկուսը նաև ԲՀԿ-ի հետ են կապված: Դրանցից երկուսը նախարարությունն ընդհանրապես չի կարող մտնել, որովհետև առանց համաձայնեցնելու վերևների հետ դա հնարավոր չէ: Մյուս երկու տնտեսություններ մուտքը խոչընդոտվել է բարձրաստիճանների զանգերով», ֊ գրում է «Հրապարակ»֊ը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում