ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կայացած կառավարության նիստին առաջարկել է միավորել Արտակարգ իրավիճակների և Տարածքային կառավարման նախարարությունները: Բացի դրանից, Աբրահամյանն առաջարկել է ստեղծել Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հանձնարարվել է Կառավարության մասին օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու համար օրինագիծ ներկայացնել Ազգային ժողով:
Ավելի վաղ News.am֊ը գրել էր, որ Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար է նշանակվելու նախկինում ֆինանսների նախարար, այժմ Հովիկ Աբրահամյանի գլխավոր խորհրդական Վաչե Գաբրիելյանը: