Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեկնաբանել է ադրբեջանական մամուլում տարածվող ղարաբաղյան բանակի ուղղաթիռին խոցելու պահը ներկայացնող տեսանյութը։
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում Հովհաննիսյանը գրում է․ «Ադրբեջանական կողմի տարածած տեսանյութը լրացուցիչ ապացուցում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության` մինչ այդ տարածած հաղորդագրության հերյուրանք լինելը: Տեսանյութը ևս մեկ անգամ փաստացի ապացուցում է, որ ԼՂՀ ՌՕՈւ ին պատկանող ուղղաթիռները չեն խախտել սահմանը և որևէ դիրքի վրա չեն գրոհում: Ըստ կարգի` գրոհող կամ անգամ գրոհից հետո հետ վերադարձող ուղղաթիռները օգտագործում են թռիչքային այլ մարտավարություն և տեխնիկական այլ միջոցներ»:
Մամլո խոսնակը, հղում կատարելով ԼՂՀ ՊԲ-ին, գրել է նաև, որ «հակառակորդը շարունակում է լարված պահել իրավիճակը սահմանին, ինչն առայժմ հնարավորություն չի տալիս մոտենալ խոցված ուղղաթիռին»: