Ժամը 02:00-ի սահմաններում ոստիկանները սկսել են Խորենացի փողոցից բերման ենթարկել քաղաքացիներին, որոնք մնացել էին ոստիկանական պատնեշի դիմաց:
Ոստիկաններից բացի, մարդկանց ուժ կիրառելով բերման էին ենթարկում նաև քաղաքացիական հագուստով անձինք: Ոստիկանների կողմից իրականացվող զանգվածային ձերբակալությունները սկսվել են այն բանից հետո, երբ լուր է տարածվել, որ Սասնա ծռեր խմբի անդամ Պվալիկ Մանուկյանը և նրա որդին հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: