Home / Армения / Հայաստանի և Բուլղարիայի միջև կստորագրվի հուշագիր

Հայաստանի և Բուլղարիայի միջև կստորագրվի հուշագիր

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Բուլղարիայի Հանրապետության տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության նախարար Ալեքսանդր Ցվետկովին։

Ալեքսանդր Ցվետկովը տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի համանախագահն է և Հայաստան է ժամանել հանձնաժողովի 6-րդ նիստին մասնակցելու համար։

Վարչապետը բարձր է գնահատել հայ-բուլղարական երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքը և կարևորել դրանում հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը։ Նիստի շրջանակներում նախատեսված է Փոխըմբռնման հուշագրի ստորագրում «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի և Բուլղարիայի «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման գործակալության» միջև։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև լաստանավային փոխադրումների իրականացման հնարավորություններին, հայտնում են Կառավարությունից: