Home / Հայաստան / Հայտնի երաժիշտները կմասնակցեն Երևանյան 4-րդ երաժշտական փառատոնին

Հայտնի երաժիշտները կմասնակցեն Երևանյան 4-րդ երաժշտական փառատոնին

Սեպտեմբերի 11-ին Հայաստանի մայրաքաղաքում մեկնարկող Երևանյան 4-րդ միջազգային երաժշտական փառատոնին կմասնակցեն մի շարք ճանաչում ունեցող արտիստներ` դաշնակահարներ Ֆրանսուա Ֆրեդերիկ Գին, Ալեսիո Բաքսը, Կոնստանտին Լիֆշիցը, Էշլի Վոսը, Միլանա Չերնյավսկան, Վահան Մարտիրոսյանը, ջութակահարներ Ջուլյա Ֆիշերը, Իզաբել Ֆաուստը, Ալեքսանդր Սիտկովեցկին,Պավել Վերնիկովը, Դայշին Կաշիմոտոն, Անտոն Սորոկովը, Սվյատոսլավ Մորոզը, ալտահարներ Դիմուտ Պոպենը, Սամվել Բարսեղյանը, թավջութակահարներ Սթիվեն Իսերլիսը, Նատալյա Գուտմանը, Ալեքսանդր Չաուշյանը, Միքայել Հախնազարյանը, շեփորահար Սերգեյ Նակարիակովը, գալարափողհար Ռադովան Վլատկովիչը, տուբահար Հարրի Լիդսլեն, երգչուհի Զանդրա Մքմաստերը:

Այս մասին այսօր փառատոնին նվիրված ասուլիսի ընթացքում խոսեցին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյանը /նաև փառատոնի գեղ. ղեկավարն է/ և միջազգային ճանաչում ունեցող դաշնակահար Ֆրանսուա Ֆրեդերիկ Գինը:

Փառատոնի շրջանակներում վերոնշյալ մենակատարները կանցկացնեն նաև վարպետության դասընթացներ:

Սեպտեմբերի 17-ին տեղի կունենա համերգ` նվիրված մեծանուն հայ կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի ծննդյան 90-ամյակին:

Բոլոր սիմֆոնիկ համերգներին մասնակցելու է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը: