Home / Армения / ՀՀՇ երիտթևի ղեկավարի հրաժարականը քաղաքական ենթատեքստ չունի. մեկնաբանություն

ՀՀՇ երիտթևի ղեկավարի հրաժարականը քաղաքական ենթատեքստ չունի. մեկնաբանություն

Կարեն Կարապետյանի` ՀՀՇ երիտթևի ղեկավարի պաշտոնից հրաժարվելը չունի քաղաքական ենթատեքստ: Այս մասին Lragir.am-ին հայտնել է ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը:
 
«Այստեղ որևէ քաղաքական ենթատեքստ չկա, ուղղակի նախապատրաստվում ենք ՀՀՇ երիտթևի նոր համաժողովին, որտեղ կընտրվի նոր նախագահ, նոր խորհուրդ, բացի այդ, նրա տարիքը անցել էր այդ պաշտոնի համար: Հիմա Կարեն Կարապետյան էլ է մասնակցում այդ համաժողովի նախապատրաստական աշխատանքներին»,- ասել է Մանուկյանը:

Նկարը` hunchak.blogspot.com կայքի