Home / Հայաստան / Միջերկրականում հայտնաբերված գազը կարող է կռվի առիթ դառնալ

Միջերկրականում հայտնաբերված գազը կարող է կռվի առիթ դառնալ

Միջերկրական ծովի արևելյան հատվածի ստորջրյա ժայռերում հսկայական քանակությամբ բնածին գազ է հայտնաբերվել, որն իր ծավալներով հավասարազոր է Ալժիրի պաշարներին, հաղորդում է Financial Times-ը:

Վերջին գնահատականներով` Իսրայելին, Լիբանանին, Սիրիային և Կիպրոսին հարող ջրային տարածքներում 3,5 տրիլիոն խորանարդ մետր բնածին գազ կա:

Պարբերականը նշում է, որ գազի նման ծավալի հայտնաբերումը և դրան տիրանալու համար պայքարը կարող է հանգեցնել տարածաշրջանում լարվածության սրացմանը: Առավել ևս, որ Իսրայելի և Լիբանանի միջև ջրային տարածքների վերաբերյալ համաձայնագիր չկա: Միաժամանակ Թուրքիան հասկացնել է տվել, որ պատրաստվում է ավելի մեծ դերակատարություն ունենալ այս տարածաշրջանում իր իրավունքների պաշտպանության հարցում: Իսրայելը առաջին երկիրն է, որը սկսել  է գազ վերամշակել արևելյան միջերկրական ծովում: Թերթը նշում է, որ Իսրայելն այժմ բանակցություններ է վարում մի շարք երկրների հետ, այդ թվում` Ռուսաստանի, իր ափերի մոտ հայտնաբերված գազի համատեղ վերամշակման վերաբերյալ: