Home / Հայաստան / Պիկասոյի, Մատիսի, Մոդիլիանիի կտավները փարիզյան աղբամանում են հայտնվել

Պիկասոյի, Մատիսի, Մոդիլիանիի կտավները փարիզյան աղբամանում են հայտնվել

Փարիզի ժամանակակից արվեստի թանգարանից կտավներ գողանալու մեջ կասկածվողը պնդում է, որ խուճապի մեջ հայտնվելով` կտավները աղբն է նետել:

2010 թվականի մայիսի գողացված Պաբլո Պիկասսոյի, Ժորժ Բրակի, Ամեդեո Մոդիլիանիի, Անրի Մատիսի և Ֆերնան Լեժեի կտավները, որոնք գնահատվում են մոտ 134 միլիոն դոլար, կարող են Փարիզի փողոցներից մեկի սովորական աղբամանի մեջ լինել: Արդյունքում նկարները կարող են կամ լուրջ վնասվել կամ առհասարակ վերանալ: Այս մասին հայտնել է գողության մեջ կասկածվող 34-ամյա ժամագործը, հաղորդում է  ֆրանսիական  «du Dimanche» պարբերականը:

Ըստ կասկածյալի վկայության, ոստիկանության հետապնդման պատճառով ինքը խուճապի է մատնվել և աղբը նետել Լեժեի «Մոմակալի նատյուրմորտը», Պիկասսոյի «Աղավնին կանաչ ոլոռով» գործերը և երեք այլ կտավներ:

Հետաքննիչները դեռևս չեն բացառում նկարները գտնելու կամ վերականգնելու  հնարավորությունը: