Home / Հայաստան / Սպանություն Գորիսում. 20-ամյա երիտասարդը վեճի ժամանակ դանակահարել է հորը

Սպանություն Գորիսում. 20-ամյա երիտասարդը վեճի ժամանակ դանակահարել է հորը

Հոկտեմբերի 9-ին, ժամը 19.10-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գորիս քաղաքի Գետափնյա փողոցի 1-ին շենքի բնակարաններից մեկում տղամարդու դիակ կա:

Մեկնած օպերատիվ խումբը բնակարանի հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել է 52-ամյա Երվանդ Սայունցի  դիակը` արյունոտ վիճակում:

Արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել են կտրած-ծակած վերքեր:

Պարզվել է, որ Ե .Սայունցի մահը վրա է հասել նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, իր և 20-ամյա որդու միջև ծագած վիճաբանության և քաշքշուկի ընթացքում, վերջինիս կողմից խոհանոցային դանակով հարվածելու հետևանքով:

Տղան բերման է ենթարկվել բաժին և խոստովանել հանցանքը, հայտնում են Ոստիկանությունից: