Home / Հայաստան / Վրաերթ կատարած վարորդը հայտնաբերվել է

Վրաերթ կատարած վարորդը հայտնաբերվել է

Դեկտեմբերի 11-ի երեկոյան հիվանդանոցից ոստիկանության  Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 22-ամյա մի երիտասարդ:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 18.50-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի  վարորդը Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 32-րդ կմ-ին` Նորատուս գյուղին հարակից հատվածում, վրաերթի է ենթարկել  երիտասարդին և դիմել փախուստի:

Ոստիկանության  ծառայողների  ձեռնարկած  միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 21-ի սահմաններում, բերման է ենթարկվել 53-ամյա մի տղամարդ, որը խոստովանել է, որ վրաերթը «ԳԱԶ-3110-101» մակնիշի ավտոմեքենայով կատարել է ինքը, հայտնում են ոստիկանությունից: