Home / Հայաստան / Men’s Health-ն ընտրել է բոլոր ժամանակների ամենասեքսուալ կանանց

Men’s Health-ն ընտրել է բոլոր ժամանակների ամենասեքսուալ կանանց

Men’s Health տղամարդկանց ամսագիրը կազմել է բոլոր ժամանակների ամենասեքսուալ կանանց վարկանշային աղյուսակը, որը գլխավորում է 42-ամյա դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը: Ամսագիրը դերասանուհուն գնահատել է միաժամանակ զվարճալի, բնական և սեքսուալ լինելու զարմանալի ունակության համար:

Աղյուսակի երկրորդ հորիզոնականում է ամերիկացի կինոդերասանուհի, 1970-ականների սեքս-խորհրդանիշ Ռաքել Ուելչը: Երրորդ պատվավոր տեղում է հոլիվուդյան դերասանուհի, 20-րդ դարի սեքս-խորհրդանիշ Մերիլին Մոնրոն, ով պարբերաբար նման աղյուսակներում է հայտնվում:

Թոփ-100 ամենասեքսուալ կանանց լավագույն տասնյակը հետևյալ տեսքն ունի

1 Ջենիֆեր Էնիսթոն

2.Ռաքել Ուելչ

3.Մերլին Մոնրո

4.Բրիթնի Սփիրս

5.Մադոննա

6.Ուրսուլա Անդրես

7.Բեթի Փեյջ

8.Պամելա Անդերսոն

9.Ջեյն Ֆոնդա

10.Անջելինա Ջոլի

Տղամարդկանց ամսագրի վարկանշային աղյուսակում են հայտնվել նաև դերասանուհի Սկարլետ Յոհանսոնը(12-րդ տեղը), մոդել, պրոդյուսեր և հեռուստահաղորդավարուհի Աննա Նիկոլ Ամիթը (17), դերասանուհի Մոնիկա Բելուչին (21), թենիսիստուհի Աննա Կուրնիկովան (29), դերասանուհի Սոֆի Լորենը (47), մոդել Թայրա Բենքսը (63), դերասանուհի Օդրի Հեփբըրնը (82), դերասանուհի Թինա Թըրները (99):