Home / Հայաստան / Արագաչափ սարքերը վարորդներին արդեն տուգանել են 84 միլիոն դրամի չափով

Արագաչափ սարքերը վարորդներին արդեն տուգանել են 84 միլիոն դրամի չափով

Հունվարի 16-ից Երևանի փողոցներում տեղադրված արագաչափ սարքերը գործածության առաջին 15 օրերի ընթացքում արագության գերազանցման շուրջ 7 հազար դեպք են գրանցել դրանց հիման վրա կազմվել է նույնքան արձանագրություն։

Այս մասին երեկ «Հայկական ժամանալ» օրաթերթի թղթակցին հայտնել է Ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ Սրման Չիլինգարյանը։

Նրա հաշվարկներով, 7 հազար արձանագրություններով սահմանված տուգանքների ընդհանուր չափը կազմում է մոտավորապես 84 միլիոն դրամ։