Home / Տեսանյութեր / Աշխարհահռչակ ռեժիսորը վստահ է, որ Պուտինը հանուն իշխանության ազգի դեմ չի գնա

Աշխարհահռչակ ռեժիսորը վստահ է, որ Պուտինը հանուն իշխանության ազգի դեմ չի գնա

Համաշխարհային հռչակ վայելող ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան իր նոր «Մեջտեղում» ֆիլմը  ներկայացնելու նպատակով օրերս Մոսկվա կատարած այցի ժամանակ խոսել է նաև նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի  և ռազմական դրության մեջ գտնվող Սիրիայի նախագահ Բաշար Ասադի մասին:

«Ես հանդիպել եմ Պուտինի հետ, մենք նրա հետ ինտիմ մթնոլորտում ընթրել ենք, և նա ակնհայտորեն շատ խելացի երիտասարդ է: Նա ազդեցիկ անձ է:

Ռուսաստանում սեփականաշնորհման 15 մութ տարիներ էին, ոչ թե մութ, այլ անգամ քրեական: Իսկ Պուտինը հայտնվեց և կարողացավ ինչ-որ կայունություն մտցնել իր ունակությունների գիտելիքների և խելքի շնորհիվ: Եվ նա բավականաչափ խելացի է, որպեսզի հասկանա, որ ինչ-որ պահի հեռանալ է պետք: Երբ ընդդիմությունն ու մտավորականությունը կարողանան որևէ խելքին մոտ բան առաջարկել, Պուտինը վերջիվերջո կհեռանա: Ինձ թվում է, որ նա հանուն իշխանության պահպանման չի կարողանա իսկական բռնություն կիրառաել ազգի դեմ:

Չնայած, մյուս կողմից, ես երեք տարի առաջ Սիրիայում էի և հանդիպեցի Ասադի և նրա կնոջ հետ: Նրանք իմ ճանաչած ամենահաճելի  և գիտակ զույգերից են: Իսկ հիմա լսում եմ, թե ինչ է տեղի ունենում Սիրիայում…Կամ Ասադն իր հոր կողմից կառուցված ընտանիքի և բանակի պատանդն է, կամ նա երկերեսանի է: Եվ եթե ամեն ինչ հենց այդպես է, ապա իմ ինտուիցիան ինձ դավաճանել է:

Ինձ թվում է, որ Ռուսաստանի նախագահը բավական խելացի մարդ է, և նա ամեն ինչ հասկանում է, եթե ինչպես հարկ է բացատրեն: Բայց ինչպես Ասադի դեպքում, ես կարող եմ և սխալ լինել: Երբեմն դաժան մարդիկ կարող են իշխանությունը պահպանել միայն որովհետև դաժան են: Բավական է միայն նայել Ռուսաստանի պատմությանը»,- ասել է ռեժիսորը: