Home / Հայաստան / «Ժառանգությունը» սպասում է Քոքոբելյանի նախաձեռնությանը

«Ժառանգությունը» սպասում է Քոքոբելյանի նախաձեռնությանը

Չնայած «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչաչտուր Քոքոբելյանն արդեն վերադարձել է Երևան, սակայն առայժմ չի շտապում հանդիպել «Ժառանգության» ներկայացուցիչների հետ` քննարկելու իրենց կուսակցությունների միջև առկա տարաձայնությունները, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Այս փաստը թերթի հետ զրույցում հաստատել է նաև ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Նրա խոսքով`իրենք չեն պատրաստվում զանգահարել Քոքոբելյանին այդ խնդրով, այլ սպասում են նրա նախաձեռնությանը:

Հիշեցնենք, որ 2շաբաթ առաջ «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, որ իր կուսակցության համամասնական ցուցակով պատգամավոր դարձած «Ազատ դեմոկրատների» ղեկավար Քոքոբելյանի հետ ժամանակին պայմանավորվածություն է ձեռք բերվել միասին մանդատները վայր դնելու մասին, ինչը Քոքոբելյանը մինչ օրս չի արել: