Home / Հայաստան / Ծառուկյանին կհրավիրեն ՀՀԿ-ի համագումարին, Տեր-Պետրոսյանին՝ ոչ. աղբյուր

Ծառուկյանին կհրավիրեն ՀՀԿ-ի համագումարին, Տեր-Պետրոսյանին՝ ոչ. աղբյուր

Հանրապետական կուսակցությունում դեռևս հստակ որոշված չէ, թե ով է հրավիրվելու դեկտեմբերի 15-ին կայանալիք ՀՀԿ-ի համագումարին, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը, պատասխանելով թերթի թղթակցի հարցին, ասել է. «Կհրապարակենք՝ կիմանաք»: ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն ասել է, որ վերջնական ցուցակը դեռ պարզ չէ:

Թերթի աղբյուրները հաղորդում են, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին հրավեր ուղարկվելու է, իսկ ահա ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին, ամենայն հավանականությամբ, չեն հրավիրի, ինչպես դա եղել է նախորդ տարիներին:

«Համենայնդեպս, մինչ երեկ նրա անունով գրված հրավիրատոմս չկար», – նշում է «Ժողովուրդ»-ը: