Home / Հայաստան / Ակտիվիստին համբուրած ոստիկանի լիազորությունները վերականգնվել են

Ակտիվիստին համբուրած ոստիկանի լիազորությունները վերականգնվել են

Օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում բողոքի ակցիայի ժամանակ ակտիվիստ Շողիկ Մելքոնյանի պարանոցը համբուրած ոստիկանի լիազորությունները վերականգնվել են, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։

Թերթի հարցմանն ի պատասխան՝ ոստիկանություն հետևյալ գրությունն է ուղարկել․

«Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի 28.08.2013 թ. հրամանով ՀՀ ոստիկանության ավագ սերժանտ Հակոբ Խաչատրյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են։ ՀՀ ոստիկանության պետի 30.09.2013 թ. հրամանով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի 28.08․2013 թ. հրամանը ճանաչվել է ուժը կորցրած, ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, մասնագիտական ցածր պատրաստակամություն դրսևորելու համար Հակոբ Խաչատրյանին հայտարարվել է նկատողություն»։

«Այսինքն, ակցիայի ժամանակ ակտիվիստ կնոջը համբուրած ոստիկանի լիազորությունները դադարեցված են եղել ընդամենը 1 ամսով», – հավելում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում