Home / Հայաստան / Հենրիխ Մխիթարյանը 3-րդ անգամ կխաղա Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆում

Հենրիխ Մխիթարյանը 3-րդ անգամ կխաղա Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆում

Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը երրորդ անգամ է մասնակցելու Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆ փուլում։ Նախորդ երկու անգամ Հենրիխը նման հաջողության էր հասել Դոնեցկի «Շախտյորի» հետ, իսկ այս տարի 1/8 եզրափակիչ փուլի ուղագիրը նվաճել է Դորտմունդի «Բորուսիայի» հետ։ Դեկտեմբերի 11-ին «Բորուսիան» պետք է հաղթեր Մարսելի «Օլիմպիկին» ու, անկախ խմբի մյուս՝ «Նապոլի»-«Արսենալ» հանդիպման արդյունքից, ապահովեր փլեյ-օֆի ուղեգիրը։

F խմբի հետնապահի հետ խաղը, սակայն, շատ ծանր ընթացք ունեցավ։ «Բորուսիան» հաշիվը բացեց 4-րդ րոպեին՝ Ռոբերտ Լևանդովսկու ջանքերով։ Մարսելցիները 14-րդ րոպեին հավասարեցրեցին հաշիվը, իսկ 34-րդ րոպեին դեղին քարտի պատճառով խաղադաշտից հեռացվեց «Օլիմպիկի» եզրային կիսապաշտպան Դմիտրի Պայեն։ Դրանից հետո էլ, սակայն, Դորտմունդը չէր կարողանում գրավել մրցակցի դարպասը։ Երկրորդ խաղակեսում գերմանական թիմը մեկը մյուսի հետևից գոլային պահեր էր կորցնում, իսկ Լևանդովսկին ու Ռոյսը մեկական անգամ չգրավեցին անպաշտպան դարպասը։ Հանդիպման կուլմինացիոն պահն էր 87-րդ րոպեն, երբ Մխիթարյանը ձախ եզրից ներխուժեց տուգանային հրապարակ, փոխանցում կատարեց կենտրոն Յուլիան Շիբերին, ով գնդակը հետ ուղարկեց Կևին Գրոսկրոյցին։ Վերջինիս ոչ ուժեղ հարվածը դարպասապահ Ստիվ Մանդանդան չկարողացավ հետ մղել։

«Նապոլին» սեփական հարկի տակ հաղթեց «Արսենալին» 2։0 հաշվով, բայց դա բավական չեղավ 1/8-րդ դուրս գալու համար։ «Բորուսիան», «Արսենալը» և «Նապոլին» 12-ական միավոր վաստակեցին, սակայն երեք թիմերի միջև պայքարում գնդակների լավագույն տարբերությունն ուներ Դորտմունդը, որն էլ զբաղեցրեց առաջին տեղը։ «Արսենալը» երկրորդն է, իսկ «Նապոլին» պայքարը կշարունակի Եվրոպայի Լիգայում։

Е խումբ

Չելսի (Անգլիա) – Ստյաուա (Ռումինիա) 1։0

Շալկե 04 (Գերմանիա) – Բազել (Շվեյցարիա) 2։0

Չելսի – 12 միավոր, Շալկե – 10, Բազել – 8 , Ստյաուա – 3

F խումբ

Նապոլի (Իտալիա) – Արսենալ (Անգլիա) 2։0

Օլիմպիկ Մարսել (Ֆրանսիա) – Բորուսիա (Գերմանիա) 1։2

Բորուսիա – 12 միավոր, Արսենալ – 12, Նապոլի – 12, Օլիմպիկ – 0

G խումբ

Ատլետիկո (Իսպանիա) – Պորտու (Պորտուգալիա) 2։0

Աուստրիա (Ավստրիա) – Զենիթ (Ռուսաստան) 4։1

Ատլետիկո – 16 միավոր, Զենիթ – 6, Պորտու – 5, Աուստրիա – 5

H խումբ

Բարսելոնա (Իսպանիա) – Սելթիկ (Շոտլանդիա) 6։1

Միլան (Իտալիա) – Այաքս (Հոլանդիա) 0։0

Բարսելոնա – 13 միավոր, Միլան – 9, Այաքս – 8, Սելթիկ – 3

Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչում կխաղան՝ Մանչեսթեր Յունայթեդ, Մանչեսթեր Սիթի, Արսենալ, Չելսի, Միլան, Բարսելոնա, Ռեալ, Ատլետիկո, Պարի Սեն-Ժերմեն, Օլիմպիակոս, Բավարիա, Բորուսիա, Շալկե 04, Բայեր, Զենիթ, Գալաթասարայ։