Home / ԼԳԲՏ+ / ԼԳԲՏ+ մարդիկ բանակում «խնդիրներ չունեն», բայց «հոգեկան հիվանդներ» են

ԼԳԲՏ+ մարդիկ բանակում «խնդիրներ չունեն», բայց «հոգեկան հիվանդներ» են

Հայաստանում դպրոցական ուսուցիչների 85 տոկոսը տարբեր մոտեցում է ցուցաբերում տղաների և աղջիկների նկատմամբ։ Ըստ իրենց, աղջիկների մոտ խթանում են հնազանդութունը, համեստությունը, իսկ տղաների մոտ՝ լիդերության և գիտության մեջ առաջ գնալու ունակությունները։ Ուսուցիչների նույնքան տոկոսը այն կարծիքին է, որ ԼԳԲՏ+ համայնքին պատկանելը անբարո է։ Այս մասին «Նոր սերունդ» հասարակական կազմակերպության կազմակերպած ԼԳԲՏ+ անձանց իրավունքների պաշտպանությանը նվիրված քննարկմանն ասել է «Բաց հասարակության հիմնադրամի» տնօրեն Լարիսա Մինասյանը։

Նրա խոսքով, պետական այլ կառույցներում նույնպես բացասական վերաբերմունք կա ԼԳԲՏ+ անձանց նկատմամբ․բժիշկները նույնասեռականությունը համարում են հիվանդություն, իսկ իրավապահները՝ զանցանք։

Բացասական վերաբերմունք կա նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց նկատմամաբ։ Մինասյանը նշել է, որ Հայաստանի 120 ատամնաբուժարաններում փակ հարցման ժամանակ ասել են, որ ՄԻԱՀ-ով վարակված 100 անձնաց չեն ընդունել ատամնաբուժարան։

Քննարկման ժամանակ ներկայացվել է նաև Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի այլընտրանքային զինվորական ծառայության մասին զեկույցը, համաձայն որի 1998-2003 թթ. 440 Եհովայի վկա ազատազրկման է դատապարտվել «պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու» պատճառով: Միևնույն ժամանակ Հայ առաքելական եկեղեցու 325 սպասավորի ազատել են զինվորական ծարայությունից:

«Պետք է նշենք, որ ԼԳԲՏ անձանց ՊՆ-ում համարում են հոգեկան հիվանդ, որովհետև նրանց քննում են մի հոդվածով, որը վերաբերում է հոգեկան առողջության հետ խնդիրներ ունեցող մարդկանց։ Բացի այդ, ԼԳԲՏ անձինք, եթե, այնուամենայնիվ, զորակոչվում են բանակ, ապա նրանց նկատմամբ ծայրաստիճան վատ վերաբերմունք է այնտեղ դրսևորվում», – քննարկման ժամանակ ասել է Արմեն Աղաջանովը «ՓԻՆԿ Արմենիա» կազմակերպությունից։

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, փոխգնդապետ Արամ Սարգսյանը, սակայն, փորձել է հերքել այն փաստը, որ ԼԳԲՏ+ մարդիկ բանակում ամենաճնշվող խավն են և մշտապես ենթարկվում են ֆիզիկական և հոգեբանական բռնության սպաների և զինվորների կողմից: Սպա Սարգսյանը նշել է, որ իր տեղեկություններով ԼԳԲՏ+ անձինք բանակում «խնդիրներ չեն ունենում, իսկ, եթե կան նման խնդիրներ, ՊՆ-ն հետևողականորեն կլուծի դրանք»։
Զինծառայողը փորձեց նաև ՊՆ-ի վրայից գցել ԼԳԲՏ+ անձանց որպես «վարքի և սովորույթի խանգարումներ ունեցող» մարդկանց դիտարկելու խնդիրը. «Դա Առողջապայության նախարարության որոշումն է»։

Արմեն Աղաջանովի վկայությամբ, սակայն, Առողջապահության նախարարությունը նույնասեռականությունը չի համարում հոգեկան հիվանդություն։