Գենդերային հարցերով փորձագետ Նաթիա Ախալայան հաղորդում է, որ արդեն մի քանի օր է, ինչ վախենում է տնից դուրս գալ։ Աշխատանքի և լուսավորության ասոցիացիայի հիմնադիրներից մեկը բախվել է սոցցանցերում տեղ գտած ագրեսիային։ Նրա դեմ արշավ է սկսվել այն բանից հետո, երբ համացանցում տեղադրել է սեռական հարցերին նվիրված լուսավորչական տեսանյութեր, գրում է Jamnews-ը։
«Արի՛ խոսենք մեր մարմնի այն մասերի մասին, որոնք մեր ոտքերի արանքում են», – այսպես է սկսվում երեխաների համար նախատեսված տեսադասերից մեկը։
Խաթիա Ախալայան ասում է, որ իր մոտ տեսանյութեր ձայնագրելու գաղափարը ծագել է այն բանից հետո, երբ ինքը բազմիցս բախվել է դպրոցում աշակերտների շրջանում հալածանքի երևույթին (բուլինգ)։ Ուսուցողական տեսանյութերի հեղինակը պնդում է, որ իր հոլովակներում նա հիմնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի սեռական լուսավորության չափանիշների, միջազգային դասագրքերի վրա և ձգտում է ավելացնել երեխաների գիտելիքները սեփական մարմնի մասին։
Նրա խոսքով՝ կարևոր է, որպեսզի սեռական հարցերի հանդեպ աճող հետաքրքրությանը զուգահեռ երեխաներն ու դեռահասներն արժանահավատ տեղեկություններ ստանան։
«Երբ բազում հարցեր են առաջանում, դեռահասները պատասխան փնտրելիս համացանցում հաճախ պոռնկագրական կայքեր են այցելում, որտեղ սխալ և աղավաղված տեղեկություններ են ստանում։ Այդ ամենը բացասաբար է ազդում դեռահասների հոգեկանի վրա», – ասում է Խաթիա Ախալայան։
Դրանք այն հաղորդագրություններն են, որոնք Ախալայան ստանում է ամեն օր։ Նրա խոսքով՝ իրեն բազմիցս սպառնացել են բռնաբարել։ Սպառնում են նաև նրա ամուսնուն և երկու երեխաներին․
«Թոռս չորս տարեկան է, և թող ինչ-որ մեկը հանդգնի նրա հետ այդ թեմաների մասին խոսել»։
«Այրել բոլոր նրանց տներն, ովքեր աջակցում են այդ նախագծին»։
«Այս ամենը պետք է լրջորեն հետազոտել, և նույնիսկ արյուն չխնայել կասեցնելու համար»։
«Այս կնոջը սպանել է պետք։ Տղամարդիկ վերացե՞լ են»։
Ախալայան չի բացառում, որ այս բոլոր սպառնալիքների հետևում կանգնած են կազմակերպված արմատական խմբավորումները։ Փետրվարի 15-ին նա դատախազություն է դիմել՝ ներկայացնելով ստացված սպառնալիքները։
Խաթիա Ախալայային իր պաշտպանության տակ է առել օմբուդսմենը, որը նույնպես ուսումնասիրում է գործը։
• Վրաստանն այն երկրների թվում չէ, որտեղ սեռական լուսավորչությունն կրթական ծրագրի մաս է։ Վրաստանի դպրոցներում դեռահասների հետ անվտանգ սեքսի, պաշտպանվելու, սեռականության մասին ոչ ոք ոչ մի ուսուցողական զրույց չի վարում։
• Վրաստանի բնակչության մեծ մասը կարծում է, որ անատոմիայի, սեռավարակների, վերարտադրողական առողջության մասին գիտելիքները կվնասեն երեխաներին, կխճճեն նրանց և կհրահրեն վաղաժամ սեռական կյանք սկսել։
• Նման թեմաներ ներառող առարկա ներդնելու մի քանի փորձ հասարակությունը սվիններով է դիմավորել, հատկապես՝ եկեղեցին։
• ՄԱԿ-ը հորդորում է սեռական լուսավորչությունը սկսել հինգ տարեկանից։ Կազմակերպությունն այդ նպատակով հատուկ չափանիշներ է մշակել։