Home / Բանակ / Ղարաբաղում հակառակորդի կրակոցից զինվոր է զոհվել․ ՊՆ

Ղարաբաղում հակառակորդի կրակոցից զինվոր է զոհվել․ ՊՆ

Արցախի Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հունիսի 1-ին՝ ժամը 07:30-ի սահմանում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ հարավարեւելյան (Մարտունի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 2000թ. ծնված Սիփան Սերժիկի Մելքոնյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: