Արմավիրի մարզի Նոր Արտագերս գյուղի դպրոցի փոխտնօրեն Բենիամին Ավդիշյանը կեռաս է աճացնում։ Բերքը կուղևորվի Մոսկվա, առաքումը տեղացիներն են կազմակերպել։ Ոռոգման խնդիրներն առաջանում են ամառվա կեսից, այգին միշտ խնամքի կարիք ունի։ Բացի կեռասից, մանկավարժը հեկտարից ավել հող է մշակում, ունի խաղողի, սալորի այգիներ։ Ավդիշյանը տեղի ասորական համայնքից է։
«Այս տարի տոննա ու կես բերք եմ հանձնել, հարմար գնով, ավելի թանկ, քան ներքին շուկայում է վաճառվում։ 600 դրամով հանձնում ենք տղաներին, ովքեր տանում են Ռուսաստանի Դաշնություն»։ Նախորդ տարի 45 ծառից 4 տոննա բերք է հավաքել, այս տարվա մեկուկեսի դիմաց։
Հիշեցնենք, որ Արմավիրի մարզում վերջին ամիսներին նաև ջրի ոռոգման խնդրով ցույցեր էին տեղի ունենում, գյուղացիները փակել էին ճանապարհը։ Պետք է նշել, որ Արմավիր ՋՕԸ 19,6 մլրդ դրամի դեբիտորական պարտք է գնահատել, գյւողացիները չեն վստահում այս թվերին, իսկ հաշվիչ սարքեր տեղադրված չեն։ Խնդրի շուրջ տեղի են ունենում քննարկումներ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովներում։
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Տեղեկատվության մատչելիություն և հետաքննական լրագրություն առավել իրազեկված քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորիհի շրջանակում կրում «Թուխմանուկ» իրավապաշտպան և կրթական կենտրոնի» կողմից: Դրա բովանդակության համար պատասխանատվություն է կրում կրում «Թուխմանուկ» իրավապաշտպան և կրթական կենտրոնը» և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության և/կամ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տեսակետները: