Home / Մարզեր / Խոսում է Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց, երեխաների իրավունքների բաժնի պետը

Խոսում է Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց, երեխաների իրավունքների բաժնի պետը

Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց, երեխաների իրավունքների բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը պատմում է մարզի առանձնահատկություններից՝ նշելով աղքատության ցուցանիշը, որը  առավել արտահայտված է երեխաների վրա։ Եթե այլ մարզերում դեռևս հնարավոր է կոշիկով ու առանց վերարկուի մինչև հոկտեմբերի վերջ դասի գնալ, ապա Շիրակի մարզում դա արդեն ջեռուցման շրջան է՝ հյուսիսային մարզ է։

Լիլիթ Գորգինյան․ «2016 թվականից միչև օրս մենք հաստատություններից բեռնաթափման ծրագիր ենք իրականցնում, հիմնականում ՀԿ-ների հետ սերտ համագործակցման արդյունքւոմ երեխաները վերադարձել են ընտանիք։ 2016-ին գիշերօթիկ հաստատությունում 110 երեխա կար, այժմ ՝ 66։

Անհրաժեշտ են նեղ մասնագետներ, որովհետև, ըստ էության, ուղարկել գիշերօթիկ՝ դա սխալ է, երեխայի կարիքները պետք է ճիշտ գնահատել և լուծել»։

Վարչության պետն անդրադարձավ ընտանիքը լքած երեխաների խնդրին, որոնք հայտնաբերվում են փողոցում և նշեց․ «Ենթադրենք, մենք գտել ենք ոստիկանության ջանքերով երեխա, ով թափառում է փողոցում, սակայն երեխան կտրականապես դեմ է ընտանիք վերադառնալուն, հարկ է երեխայի հետ առանձին աշխատանք տանել ընտանիքի հետ՝ առանձին աշխատանք տանել, այդ խնդիրները մի օրում, մի ժամում չլուծվող խնդիրներ են, դրա համար ժամանակ է պետք»։