Home / Մարզեր / Կինը կարողացել է երեխաներին գիշերօթիկից տեղափոխել գյուղի դպրոց

Կինը կարողացել է երեխաներին գիշերօթիկից տեղափոխել գյուղի դպրոց

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները շրջագայում են Շիրակի մարզի սահմանային և հեռավոր, աղքատության առավել բարձր ցուցանիշներ ունեցող գյուղերով, այցելում են սոցիալապես առավել ծանր պայմաններում բնակվող մանկահասակ երեխաներ ունեցող ընտանիքներին, տեսանյութեր պատրաստում։ Հոկտեմբերի 14-ին տարածած տեսանյութը Ամասիայի  գյուղերից մեկում է նկարվել՝ այդտեղ մոտ մեկ տարի առաջ ապաստանած ընտանիքներից մեկի մասին է: Ընտանիքի մայրը՝ Անժելան իր 4 մանկահասակ երեխաներով բնակվում է սոցիալական ծանր պայմաններում, գյուղի ֆերմերներից մեկը, ում մոտ նա աշխատում է, երեխաներին ժամանակավոր տանիք է տրամադրել, և կինը կարողացել է իր առողջ երեխաներին Երևանի օժանդակ գիշերօթիկ հաստատությունից տեղափոխել այդ գյուղի միջնակարգ դպրոցը: