Դիլիջանի մարզական դպրոց աղջիկներ չեն հաճախում, քանի որ համապատասխան հարմարությունները բացակայում են։ Օրինակ, չկան հանդերձարաններ։ Բռնցքամարտի խմբակի մարզիչ, Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականի անդամ Պանալիա Դինգլյանիդին (Պալո) համոզված է, որ նույնիսկ մինիմալ բարեփոխումների դեպքում, աղջիկները կընդգրկվեն և ըմբշամարտում, և ֆուտբոլում, և մնացած սպորտաձևերում։
Ինքը Պալոն բռնցքամարտով պրոֆեսիոնալ զբաղվելու համար ստիպված էր 10 տարով տեղափոխվել Էջմիածին, որտեղ դարձավ առաջին կանանց հավաքականի հիմնադիրներից մեկը։
Ունենալով տարրական հանդերձանքի խնդիր՝ ձեռնոցներ, սաղավարտներ և այլն, Դինգլյանիդին համոզված է, որ սաներից մի քանիսը ունեն միջազգային ասպարեզ դուրս գալու պոտենցիալ։
Պալոն բռնցքամարտը չի համարում ագրեսիվ սպորտաձև․ «Ես ագրեսիան բացարձակ չեմ կարող կապել էս սպորտաձևի հետ․ եթե մենք հիմա հավաքված լինենք տասը հոգով, այդ տասից ինը կարող են ագրեսիվ լինել, բացի միակ բռնցքամարտիկից։ Բոքսը ավելի շատ արվեստին ա մոտիկ, բոքսը նկարչություն ա․․․ Դու ագրեսիայով ծախսում ես ավելի շատ էներգիա, ու հակառակորդիդ հնարավորություն ես տալիս քեզ ոչնչացնելու»։
Մանրամասները՝ տեսանյութում։