ԱՄՆ ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 29-ին ընդունեց հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Սա, ըստ «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության վարչության անդամ Վարուժան Ավետիսյանի, մեծ հնարավորություններ է ընձեռում Ռուսաստանի գաղութային ազդեցությունից անդառնալիորեն հեռացող Հայաստանի համար։ Epress.am-ի զրուցակցի խոսքերով, այս իրավիճակում, երբ անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման գործընթացում մեծանում է փոքր երկրների դերը, կարևորագույն նշանակություն են ստանում Վրաստանի հետ ռազմավարական հարաբերությունները։ Մանրամասները՝ տեսանյութում․