Իսլամական պետություն (ԻՊ) ահաբեկչական խմբավորումն իր վրա է վերցրել նոյեմբերի 11-ին Ղամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանի ու նրա հոր` Տեր Աբրահամ քահանա Պետոյանի սպանության պատասխանատվությունը․ երեկ կեսօրին իրենց Տելեգրամ ալիքներից մեկով ԻՊ֊ն հայտարարություն էր տարածել «երկու քրիստոնյա հովվապետերի» սպանության մասին։
Նրանք սպանվել են մեքենայով Դեր Զոր ուղևորվելու ճանապարհին: Ինչպես «Ազատությանը» փոխանցեց հովվապետի մանկության ընկեր Հակոբ սարկավագ Պարսամյանը, ահաբեկիչները կրակ են բացել նրանց մեքենայի ուղղությամբ:
Հոգևորականները Դեր Զոր էին ուղևորվում՝ եկեղեցու «վերականգնման աշխատանքները վերահսկելու» համար, հայտնում է Մարդու իրավունքների Սիրիայի հետազոտական կենտրոնը։