Ուկրաինայում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեն կվերադառնա Թբիլիսի՝ դեռևս միայն խորհրդակցությունների համար, հայտնում է Վրաստանի Արտաքին գործերի նախարար Դավիդ Զալկալիանին։ Պատճառը Միխեիլ Սաակաշվիլիի նշանակումն է Ուկրաինայում Բարեփոխումների գործադիր կոմիտեի նախագահի պաշտոնում։
Զալկալիանին ընդգծեց, որ խոսքը Ուկրաինայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման կամ մարտավարական համագործակցության վերնայաման մասին չէ։
Նախարարը նաև նշեց, որ «Սաակաշվիլիին ի սկզբանե առաջարկված պաշտոնն իջեցվել է»։ Զալկալիանին դա կապեց Ուկրաինայի քաղաքական սպեկտրում Սաակաշվիլիի անձի նկատմամբ սկեպտիկ վերաբերմունքի հետ։
«Վրաստանում դատապարտված և հետախուզման մեջ գտնվող անձի՝ թեկուզ այդպիսի պաշտոնում նշանակումը մարտավարական գործընկերոջ կողմից՝ հարցեր է հարուցում։ Այդ պատճառով որոշում է կայացվել հետ կանչել Ուկրաինայում Վրաստանի դեսպանին՝ խորհրդակցության համար։ Դա ընդունված դիվանագիտական պրակտիկա է, որը նշանակում է, որ հարաբերություններում որոշակի խնդիրներ կան։ Հետագա քայլերի քննարկման համար անհրաժեշտ կլինի կոնսուլտացիա իրականացնել դեսպանի հետ», – հայտարարել է Զալկալիանին։
Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին Վրաստանի նախկին վարչապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտնել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իրեն առաջարկել է ուկրաինական կառավարության փոխնախագահի պաշտոնը։ Իշխող կուսակցությունը, սակայն, չէր պաշտպանել Սաակաշվիլիի թեկնածությունը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտարարել էր, որ Սաակաշվիլիի հնարավոր պաշտոնավարումը ուկրաինացիների որոշումն է, իսկ վերջինիս քաղաքական ներգրավվածությունն առհասարակ «շատ վատ նշան» է։