Home / Առողջապահություն / Շենգավիթ համայնքում անցկացված միջոցառումների հարցով Փաշինյանը դիմել է ԱԱԾ պետին

Շենգավիթ համայնքում անցկացված միջոցառումների հարցով Փաշինյանը դիմել է ԱԱԾ պետին

Շենգավիթ վարչական շրջանի տարբեր հատվածներում հունիսի 1-ի կապակցությամբ միջոցառումներ անցկացվեցին տեղի բնակիչների կողմից՝ չնայած համավարակի հետ կապված սահմանափակումներին, ինչին անդրադարձել է նաև վարչապետը, ով Ազգային անվտանգության ծառայության պետին է հանձնարարել զբաղվել այս խնդրով։

Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուք սոցցանցի իր էջում տեսանյութ է տեղադրել՝ հետևյալ մեկնաբանությամբ․

«Հենց նոր ինձ ուղարկեցին այս տեսանյութը՝ հավաստիացնելով, որ սա տեղի է ունեցել երեկ՝ Շենգավիթ վարչական շրջանում։

Սա ծայրահեղ անպատասխանատվության դրսևորում է, սպառնալիք ազգային անվտանգությանը։

ԱԱԾ տնօրենին հանձնարարել եմ զբաղվել բոլոր այսօրինակ միջոցառումների կազմակերպիչներով»։

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/908028266290495/

Նշենք, որ երեխաների պաշտպանության օրը՝ հունիսի 1-ին, մի շարք օգտատերեր լուսանկարներ են հրապարակել՝ տեղեկացնելով նույն վարչական շրջանում անցկացվող միջոցառումների մասին։

Հունիսի 2-ին շրջանի բնակիչները փաստում են, որ փողոցներում ավելացել է ոստիկանների քանակը, որոնք ավելի մեծ ուշադրությամբ են հետևում նաև հասարակական տրանսպորտում անհրաժեշտ կանոնները պահպանելուն։

Հիշեցնենք, որ Փաշինյանը և իր ընտանիքի անդամների ևս վարակվել են կորոնավիրուսով։