Home / Առողջապահություն / Պատերազմում հրամանները չեն քննարկվում․ կորոնավիրուսը հաղթահարած բժիշկը դիմել է հայաստանցիներին

Պատերազմում հրամանները չեն քննարկվում․ կորոնավիրուսը հաղթահարած բժիշկը դիմել է հայաստանցիներին

«Արմենիա» բժշկական կենտրոնի նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Պատրիկյանը, ով երեկ դուրս էր գրվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ-ից, որտեղ երկու շաբաթ շարունակ բուժվում էր կորոնավիրուսից, հունիսի 5-ին՝ Պարետատան նիստից հետո կազմակերպվող ուղիղ եթերի ժամանակ հիվանդությունը նամարդ է անվանել․

«Միանգամից ասեմ, որ ես պատկանել եմ այսպես կոչված ռիսկի խմբին․ հիպերտոնիկ հիվանդություն, շաքարային դիաբետ, տարիք՝ 68 տարեկան։ Եվ այդ պայմաններում ես տարել եմ երկկողմանի սուր թոքաբորբ, ատիպիկ թոքաբորբ, կորոնավիրուսային վարակ։

Հիվանդությունը բավականին նամարդ հիվանություն է։ Այն բավականին գաղտագողի սողոսկում է մարդու օրգանիզմ և կատարում իր չար գործը։ Պետք է լինել շատ զգույշ։ Արհամարհանքով, քամահրանքով վերաբերվել այդ հիվանդությանը չի՛ կարելի։

Բժիշկ Դավիթ Պատրիկյանը՝ կանոններրին հետևելու մասին

Եթե այս վայրկյանից կատարենք այն, ինչ կառավարությունն է ասում, հունիսի 26-27-ին համարյա հաղթահարած կլինենք համաճարակը. «Արմենիա» ԲԿ-ի նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ Դավիթ Պատրիկյան#ArmGov

Gepostet von ՀՀ կառավարություն am Freitag, 5. Juni 2020

Իհարկե, երիտասարդների մոտ բավականին հեշտ է ընթանում, շատ ուրախալի է։ Բայց երիտասարդներն այն տեղափոխում են տուն, տեղափոխում են իրենց տատիկներին, պապիկներին, իրենց հորը, մորը, բոլորին, ում մոտ կարող է լինել այն ամենը, ինչի մասին ես խոսեցի։

․․․Պատերազմ է, ժողովուրդ, իսկական պատերազմ։ Պատերազմում հրամանները չեն քննարկվում, դրանք կատարվում են։ Սա օրենք է։ Եվ մենք ունենք կառավարություն, մենք ունենք կառավարության որոշումներ։ Եկեք կատարենք այդ որոշումները։ Ուրիշ բան պետք չէ՛։ Ոչինչ պետք չէ՛ հնարել․․․ Ես էսպես եմ ուզում, մյուսն էնպես է ուզում։ Մեկին դիմակն է խանգարում, մյուսին՝ ձեռնոցը։

Ո՛չ։ Պետք է կրենք դիմակ, ձեռնոցներ, պետք է պահպանենք սոցիալական հեռավորություն։

Եթե այ էս վայրկյանից բոլորս կատարենք այն, ինչ կառավարությունն ասում է, այ այս վայրկյանից, մենք ամսի 26-ին, 27-ին համարյա հաղթահարած կլինենք համաճարակը։

Բայց եթե շարունակենք նույն տեմպերով, գաղտագողի հարսանիքներ, չեմ իմանում, դպրոցի ավարտական երեկույթներ, իհարկե, չի հաղթահարվի։ Իհարկե, կառավարության միջոցները, որ դրված են, զրոյի կհավասարվեն։

Ի՞նչ է, մենք խանգարում ենք բժշկության, կառավարության համախմբված պայքարին այս հիվանդության հետ, ամեն տեղից ծակծկում, դանակահարում ենք, որ չկարողանա՞նք պայքարել։

Եթե մենք այս համաճարակի ձեռքն ընկած լինեինք հարյուր տարի առաջ, աշխարհի բնակչության կեսը հաստատ չէր մնա», – ասել է բժիշկը։

Tekali Taxi