Բաքվեցիների օրվա առթիվ բոլոր բաքվեցիներին, անկախ կրոնական ու ազգային պատկանելությունից, քաղաքական հայացքներից, ողջույնի հեռագիր էին հղել ու հեռացածներին սպասում էին հետ` Բաքու։ Մատենդարանի գիտաշխատող Գայանե Այվազյանը Ֆեյսբուքի իր էջում, տեղեկացնելով, որ հետևում է Քյոհնա Բաքը/Հին Բաքու էջին, գրել է․
«Ես չգիտեմ, թե ով է բաքվեցին, և դրա մեջ էլ կա սեգրեգացիա, հավանաբար։ Բայց ադրբեջանահայերի բազմաթիվ երգերը Բաքվի մասին ու դրանց տակ բաքվեցիների սրտառուչ քոմենթները և ափսոսանքը կատարված զտումների առիթով ցույց են տալիս, որ չնայած կա բաքվեցու սեգրեգացիան, բայց կա նաև դրա մեջ բազմազանության ու բազմակարծության տեղը, ռեֆլեքսիայի տարածքը մտածելու հայերի տեղահանության մասին։
Հայկական տիրույթում դրա տեսանելի մասը քիչ է։ Երևանի մասին փնտրել ու չեմ գտել ադրբեջանցիների, եզդիների երգերը, նրա մասին անգամ արևմտահայերենով երգեր չկան։
Այստեղից հեռացած մարդկանց ոչ ոք չի սպասում, ուրիշ տեղերից եկվորներն էլ հեշտ չեն ընդունվում։ Երևանի համար պայքարներում դեմոգրաֆիկ բազմազանության մասին խոսակցություն չկա, այն պատկանում է Էրեվանի տղեքին։
Տարածքներ ստեղծել հեռացածների ու նորեկների համար՝ դա կլիներ կարևոր պայքար քաղաք ունենալու ճանապարհին»։