Home / Հայաստան / Ինչու՞ վարչապետը չպատասխանեց Մաքսային համակարգում օրը մեկ միլիոն դոլար կոռուպցիայի հարցին

Ինչու՞ վարչապետը չպատասխանեց Մաքսային համակարգում օրը մեկ միլիոն դոլար կոռուպցիայի հարցին

Epress-ը դեռ Փետրվարին հարց էր ուղղել վարչապետին` Մաքսային պետական համակարգում օրը նվազագույնը մեկ միլիոն դոլարի պոտենցիալ կոռուպցիաի առկայության մասին և խնդրել էր վարչապետի կարծիքը, դիրքորոշումը, գնահատականը:

Մինչ վարչապետի պատասխանին անդրադառնալը նշենք, որ մեր հարցը բնավ էլ վերացական չէ, այլ՝ խիստ իրական և հիմնավորված. Ինչպե՞ս.

Դիցուք դուք ցանկանում եք իքս գումարի ապրանքներ ներմուծել կամ արտահանել… Այս ուղղությամբ կանոնակարգված են բոլոր գործառույթները՝ բացառությամբ մի փոքրիկ, բայց և շատ կարևոր հանգամանքի, այն է, որ ՓԱՍՏԱՑԻ կանոնակարգված չէ, թե Մաքսային մարմինը ինչ ժամկետներում է պարտավոր կատարել իր պարտականությունները, պարզ ասած՝ տալ ներմուծման-արտահանման թույլտվությունը… Այո, այո, որքան էլ զարմանալի թվա, չկան՝ այդպես է…

Այսինքն, եթե մաքսային մարմինները ցանկանան, այդ թույլտվությունը կարող են տալ 1 ժամում, նույնիսկ 1 րոպեում… եթե ցանկանան, այն կարող են ձգել օրեր, շաբաթներ, նաև ամիսներ…  Այս պարզ իրողությունը նկարագրելով և իրատեսորեն պոտենցիալ կոռուպցիայի հնարավորությունը նկատի ունենալով՝ հարցրել էինք վարչապետի կարծիքը, գհահատականը… Եվ ի՞նչ…

Մեր հարցումից մեկ ամիս անց ստացանք ոչ թե վարչապետի, ոչ էլ այդ ոլորտը ղեկավարող գերատեսչության՝ ՊԵԿ-ի նախագահի, ոչ էլ նրա տեղակալ՝ Մաքսային պետական կոմիտեի ղեկավարի պատասխանը… այլ ՊԵԿ ինչ-որ վարչության պետի ժամանակավոր պատասխանատուի գրությունը…(նույնիսկ հայտնի չէր՝ թե ո՞ր վարչության…)

Ինչպես կարող եք կռահել, 2 էջանոց գրության մեջ կար ամեն ինչ, և բացարձակապես բացակայում էր մեր հարցի պատասխանը: Ինչպես բոլոր փորձառու չինովնիկների դեպքում, նշված գրությունը ծանրաբեռնված էր օրենքների բազմաթիվ մեջբերումներով (երևի ենթադրելով, որ մենք կզլանանք  օրենքների մեջ այդքան խորամուխ լինել… բայց մենք չզլացանք, այդ ամենը մանրազնին ուսումնասիրեցինք), և ինչպես ենթադրում էինք՝ ոչ մի ժամկետ նշված չէր անհայտ վարչության ժամանակավոր պետի ցիտատներում… Ավելին՝ վերջինս արել է պնդումներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում…

Վերոհիշյալը փաստարկներով ու արգումենտներով լուսաբանելով հանդերձ երկրորդ անգամ լրացուցիչ հարց ուղղեցինք վարչապետին՝ հիշեցնելով, որ այնպիսի զգայուն հարցի մասին ՝ ինչպիսին է օրը մեկ միլիոն դոլար կոռուպցիաի հնարավորությունը, հանրությանը հետաքրքրում է ոչ թե ինչ-որ անհայտ մի վարչության ժամանակավոր պետի կարծիք-գնահատականը, այլ հենց վարչապետի…

Այս անգամ, կրկին առանց բուն հարցին անդրադառնալու մեզ գրություն է ուղարկվել նույն ժամանակավոր պաշտոնակատարի կողմից, արդեն նշելով, որ ինքը հանդիսանում է ՊԵԿ տեղեկատվության և հասրակության հետ կապերի վարչության ժամանակավոր պետը:

Այդքանով մեզ մնում է ենթադրել, որ վարչապետը սկզբունքորեն չի հերքում մեր կողմից բարձրաձայնված ահռելի չափերի պոտենցիալ կոռուպցիաի առկայությունը, իսկ այն արմատապես վերացնելու հնարավորությունը այնքան էլ հասանելի չէ բազմաթիվ պատճառներով… սկսած կոռումպացված կադրերի փոխարինման պրոբլեմներից մինչև ԵԱՏՄ Մաքսային օրենքների ոչ արդյունավետ կարգավորումները։ Բացառված չէ, որ այդ սողանցքները ժամանակին ԵԱՏՄ օրենսդրության մեջ ներդրել են մեր մաքսային համակարգի հսկաները՝ Ա.Ավետիսյանն ու Գ.Խաչատրյանը իրենց զուգահեռ գործընկերների հետ միասին…

Վարդգես Գասպարի

ստորև կարող եք տեսնել կառավարությունից ստացած 2 գրությունների կրկնօրինակները.

մարտ

մայիս