Home / Հայաստան / Կաշառքի դրույքաչափերը ՀՀ ՊԵԿ Մաքսային պետական համակարգում

Կաշառքի դրույքաչափերը ՀՀ ՊԵԿ Մաքսային պետական համակարգում

Մինչ 2020 թիվը կաշառքի դրույքաչափերը ապրանքի գնի 2-3 տոկոսն էր կազմում, իսկ հունվարի 1-ից այն կրկնապատկվել է: Սա այն դրույքաչափն է, որը երաշխավորում է «Կանաչ ուղի», այսինքն սահուն, առանց խոչընդոտների և առանց ձգձգումների ապրանքների ներմուծում-արտահանումը:

Սա վերաբերում է այն մակարդակներին, որում աշխատում է փոքր բիզնեսը, այսինքն ամեն մի գործարքի գումարը չի գերազանցում 5-10 հազար ԱՄՆ դոլարը… (համապատասխան կաշառքի չափը՝  250-500 ԱՄՆ դոլար): Ասում են՝ մեծ ներմուծվող-արտահանվող ապրանքների քանակների և գումարի մեծացմանը զուգահեռ նվազում են դրույքաչափերը…

Տնտեսվարողների և մաքսային ծառայողների միջև հարաբերությունները «կարգավորում» են բրոկերները… Ամբողջ գործարքը մինչև վերջին ստորակետը համաձայնեցվում է մաքսային ծառայողների հետ: Վերջիններս աջակցում են դիմողին ՀՀ Արտաքին Առևտրի Ազգային Մեկ Պատուհան  «ինքնաշխատ» համակարգի  ստուգող արգելքները հաղթահարելու, «Դեղին» կամ «Կարմիր» ուղի թակարդներում չընկնելու առումով: Իսկ այնուամենայնիվ այդ թակարդներում ընկնելու դեպքում ապահովում են վերադաս պաշտոնյաների միջամտությունը այդ արգելքները շրջանցելու, վերացնելու ուղղությամբ: Հատկանշական է, որ  այսպես կոչված ինքնաշխատ համակարգը այնքան էլ ինքնաշխատ չէ, և ցանկացած փուլում այն վերագործարքվում է մարդկային գործոնի միջամտությամբ։ Այնուամենայնիվ  յուրաքանչյուր մարդկային միջամտություն ունի իր գինը, որն իր հերթին  պայմանավորված է այն մակարդակով, որ իրավասու է կատարել այդ միջամտությունը:

Հետաքրքիր է, որ ՊԵԿ համակարգում տնտեսվարողները ավելի քիչ են խոսում Հարկային մարմիններում կոռուպցիաի մասին, և դա պայմանավորում են մասամբ  մարդկային շփման բացակայությամբ, ինչը ոչ միայն չի կիրառվում մաքսային համակարգում, այլ նույնիսկ ինստիտուցանալիզացված է այստեղ:

Շարունակելի։

Վարդգես Գասպարի