«Մենք, երթի մասնակիցներս, վրդովված ենք կանանց բազմաթիվ սպանություններից, ինքնասպանություններից, գենդերային հիմքով խտրականությունից, ամբողջ տարվա ընթացքում Ադրբեջանում տեղի ունեցած բռնությունից, խոցելի խմբերին համավարակի ընթացքում պաշտպանելու մեխանիզմների բացակայությունից», – հայտարարել են ադրբեջանցի ֆեմինիստները՝ Բաքվում տեղի ունեցած երթի ժամանակ։
Ավելի վաղ՝ մինչև նույնիսկ երթի սկիզբը, առնվազն 20 հոգի բերման է ենթարկվել։ Ոստիկանությունը, շատերի պնդմամբ, այս երթի ընթացքում կիրառել է աննախադեպ բռնություն։
Feminists: Ratify Istanbul Convention on preventing violence against women!
Authorities: pic.twitter.com/SwEz8VIRlX
— Najmin Kamilsoy (@knecmin) March 8, 2021
Երթի մասնակիցներից մեկը՝ Ռաբիյա Մամմադովան, տեղափոխվել է հիվանդանոց։ Ֆեյսբուքյան իր էջում նա պատմել է, որ ոստիկանները վնասել են թևը, քաշել մազերը։
⚡️"Qadın kimi savaş" şüarını səsləndirən yürüş iştirakçısı saxlanılır! pic.twitter.com/k07gjuq8Sk
— Mikroskop Media (@MikroskopMedia) March 8, 2021
Բաքվի ոստիկանները ներխուժել են նաև քաղաքի սրճարաններից մեկը, որտեղ ակտիվիստները հաճախ են հավաքվում, և բերման ենթարկել երթի կազմակերպիչներից Վաֆա Նաղիին և մասնակից Սեվգի Իսմայիլովային։
Ակտիվիստներն օրեր առաջ էին դիմել Բաքվի քաղաքապետարանին՝ երթի թույլտվության համար․․․և մերժվել։
https://twitter.com/OCMediaorg/status/1368889881687175172
Ակտիվիստներն օրեր առաջ էին դիմել Բաքվի քաղաքապետարանին՝ երթի թույլտվության համար․․․և մերժվել։
Ոստիկանությունը զգուշացրել էր, որ թույլ չի տալու հավաքի անցկացումը։ Իրենց խոսքով՝ պատճառը համավարակային սահմանափակումներն են։ Երթի մասնակիցներն ի պատասխան հիշեցնում էին Բաքվում պատերազմից հետո տեղի ունեցած ռազմական շքերթի մասին․․․
Ադրբեջանի իրավապահներ ֆեմինիստների, ինչպես նաև շատ այլ ցուցարարների նկատմամբ բռնություն էին գործադրում նաև անցյալ տարիներին՝ կորոնավիրուսի համավարակից շատ առաջ:
https://twitter.com/HamidaGiyas/status/1368896597501829121
Ավելի ուշ բերման ենթարկված որոշ անձանց ազատ են արձակել։ Վերջիններս վերադարձել են հրապարակ՝ երթը շարունակելու։ Կանայք բարձրաձայն կարդացել են հայտարարությունը, որում, ի թիվս այլի, ասված է․
«Մենք, երթի մասնակիցներս, պահանջում ենք պետությունից․ վավերացրեք Ստամբուլյան կոնվենցիան․․․․ Անվտանգություն ապահովել բոլոր մարդկանց համար՝ անկախ գենդերից և կողմնորոշումից», «Կանանց նկատմամբ հանցագործությունները պետք է հետաքննվեն օրինական ձևով և արդարացիորեն, իսկ հանցագործները՝ ենթարկվեն պատասխանատվության»։
https://twitter.com/UlviyyaAli/status/1368918301678657537