Իմ պապը Շատախից փախել է Վան, ապա Թավրիզ: Հետո հետ է վերադարձել ու կրկին դարձել փախստական: Մասնակցել է 1921թ․ դաշնակցական ապստամբությանը, նահանջել դաշնակ զորքի հետ: Ա. Մյասնիկյանի հայտարարած ներումից հետո վերադարձել: Չէի ասի, որ լավ են ընդունել. Ղամարլուի/Արտաշատի բոլշևիկները գիտեին, որ նրանք մերոնքական չեն: Թշնամությունը լարված էր: Արևմտահայերը գիտեին՝ իրենք փախստական/գաղթական հայ են, իսկական հայ չեն: Սեղմված էին թուրքի և տեղացու ատելության միջև։
Երկու փոխկապակցված երևույթ. ցեղասպանություն և փախստականություն:
Հայկական ցեղասպանությունը էլի կմնար մոռացված, եթե շատ երկրներ ցեղասպանության քաղաքականությունը չօգտագործեին պետականության խնդիրները լուծելու համար:
Հրեաները համարում են, որ իրենց ցեղասպանությունը եզակի է և առանձին պետք է դիտարկվի: Այն, որ հայկական ցեղասպանությունը առաջինն էր, կարևոր չի համարվում, քանզի ակնհայտ չեն ռասիստական մոտիվները:
Հայկական ցեղասպանությունը եզակի է, այլ առումով;
Իտալացի փիլիսոփա Ջորջո Ագամբենը իր նշանավոր Մենք, Փախստականներս հոդվածում հետազոտում է ժամանակակից աշխարհի ամենակարևոր խնդիրը՝ ովքեր են փախստականները, ովքեր են եղել առաջին փախստականները, ինչու այդ խնդիրը դեռ լուծում չունի և այլն։
Ըստ Ագամբենի՝ առաջին փախստականները եղել են հայերը և սպիտակգվարդիականները: Փախստականը և տեղափոխված բնակչությունը, ըստ Ագամբենի, տարբեր բաներ են: Երբ Աթաթուրքը դարձավ Թուրքիայի ղեկավար, մոտ ութ հարյուր հազար հայազգի օսմանյան հպատակների մերժեց թուրքական քաղաքացիության իրավունքը:
Այս կոնտեքստում Ազգերի լիգան քննարկեց փախստականների խնդիրը և ընդունեց Նանսենի առաջարկը՝ նրանց տալ փախստականի անձնագրեր:
Ագամբենը գրում է, որ դրանով հիմք դրվեց արատավոր մի քաղաքականության. փախստականների խնդիրները լուծել իբրև թե դրանք հումանիտար հարցեր են:
Նկատենք, որ կար նաև քաղաքական լուծում. Թուրքական պետությունում ստեղծել Հայկական օջախ, որի կողմնակիցն էր Նանսենը:
Ազգերի Լիգայի՝ փախստականների խնդիրը հումանիտար լուծելու բանաձևը ժառանգեց ՄԱԿ-ը:
Իսկ հայ փախստականների խնդրի լուծումը կարող էր դառնալ իրավական նախադրյալ: Փախստականության գլոբալացումը մի փոքր արարքից է գալիս. միջազգային հանրության մի քանի հարյուր հազար փախստականների խնդիրը լուծելու կամազրկությունից:
Այժմ փախստականներին հաշվում են տասնյակ միլիոններով:
Հովհանես Մարգարյանի հետ աշխատել ենք նրա Փախստականի վկայություն ինստալիացիայի վրա, որը առաջարկում էր նոր մոտեցումներ: Այդ աշխատանքի նորարությունը այն էր, որ կապում էր ցեղասպանությունը փախստականության երևույթի հետ և շեշտադրումը դնում երկրորդի վրա:
Ամփոփեմ. կարևոր չէ, կընդունեն ցեղասպանությունը, թե ոչ: Դա, իմ կարծիքով հայկական հարցից խուսափելու միջոց է: Մի անգամ Ազգերի Լիգան չկարողացավ պատասխան տալ, թե ինչ անել հայ փախստականների հետ: Մտածում էին՝ գլխառադ կանենք հայ փախստականներին, կարևորը կայուն միջազգային համակարգն է:
Այդպես չստացվեց. այնպես որ կրկին փախստականությունը ակտուալ է:
Իհարկե, արդեն չկան նանսենյան պասպորտներ, բայց հայ փախստականների խնդրի քաղաքան լուծում գտնելուց խուսափելը այժմ ռիկոշետով հարվածում է:
Վարդան Ջալոյան