Home / Ոստիկանություն / Պահանջում եմ հեռացնել ՃՈ աշխատակցին

Պահանջում եմ հեռացնել ՃՈ աշխատակցին

Ֆեյսբուքի օգտատեր Գոռ Ելչյանը դեռ ապրիլի 10-ին ոստիկանությունից, ԱԱԾ-ից ու վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջում էր աշխատանքից հեռացնել հատուկ կորտեժին ուղղեկցող Toyota Camry-ի ՃՈ աշխատակցին՝ նշելով, որ վերջինս իր վարելաձևով երկու հոգու՝ իր ու իր ուղևորի կյանքն է վտանգի ենթարկել։ Գրառմանը լուսանկար և տեսանյութ էր կցված։

«Իմ տեղը ուրիշ մարդ լիներ` կտրուկ աջ էր քաշել ու մեքենան շուռ էր տվել արդեն, ու դա լինելու էր ձեր բոլորի պատասխանատվության ներքո։ Մեկ էլ մի հատ կարո՞ղ եք բացատրել, ինչիա մեկը գոռգոռում, որ կանգնեմ, մյուսն էլ հետևից գալիս ասումա՝ ստեղ չի կարելի կանգնել։

Սպասում եմ ձեզանից գրավոր պատասխանի` փոսթըս ընդունեք որպես դիմում իմ ու իմ ուղևորի կյանքին սպառնալու հետևանքով աշխատակցին հեռացնելու համար», – գրել էր ավտովարորդը։

Այժմ էլ՝ անդրադառնալով ոստիկանության ՃՈ ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարի կողմից Արարատի մարզի 28-ամյա հղի բնակչուհուն վրաերթի ենթարկելու դեպքին (պատահարի հետևանքով կինը մահացել է), նշում է․ «Ես կարողացա խուսափել հարվածից, իսկ այդ կինը ցավոք չկարողացավ»։

«ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia սենց էլ շարունակելո՞ւ եք աչքաթող անել այս ամենը։ Մինչև այդ երկուսին չհեռացնեք ու չդատեք, ու առհասարակ թույլ չտաք, որ նման բաներ կրկնվեն, ոչ մեկ ձեզ չի հարգելու», – նկատել է Ելչյանը։