Մայիսի 11-ին ընդդիմադիր «Դիմադրություն» շարժումը 16:00-ից հանրահավաք էր իրականացնում Երևանի Ֆրանսիայի հրապարակում: Հանրահավաքը ավելի ուշ վերածվեց երթի՝ դեպի Երևանի քաղաքապետարան, որտեղ ցույցի մասնակիցները որոշ ժամանակով արգելափակեցին քաղաքապետարանի մուտքերը: Այնուհետև երթը նորից շարժվեց դեպի Ֆրանսիայի հրապարակ, որտեղ 20:00-ից նորից հանրահավաք տեղի ունեցավ:
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է եզրափակիչ՝ երեկոյան մեկնարկած հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 20:12-ի դրությամբ Ֆրանսիայի հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 1750 մարդ․
«Հարկ է նշել նաև, որ հանրահավաքի որոշ մասնակիցներ, հավանաբար, տեսանելի չեն՝ ծառերի կամ վրանների տակ գտնվելու պատճառով:
Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։
Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։
Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից»։
Այսպիսով, մայիսի 1-ին Ֆրանսիայի հրապարակում 12 500 մարդ էր հավաքվել:
Մայիսի 2 – Ֆրանսիայի հրապարակ, 3800 մարդ:
Մայիսի 3 – Ֆրանսիայի հրապարակ, 5600 մարդ։
Մայիսի 4 – Բաղրամյան պողոտա, 5000 մարդ։
Մայիսի 5 – Ֆրանսիայի հրապարակ, 4200 մարդ։
Մայիսի 6 – Ֆրանսիայի հրապարակ, շուրջ 3250 մարդ։
Մայիսի 7 – Վանաձոր , շուրջ 1200 մարդ։
Մայիսի 8 – Գյումրի, 1150 մարդ։
Մայիսի 9 – Ֆրանսիայի հրապարակ, 7700 մարդ։
Մայիսի 10 – Ֆրանսիայի հրապարակ, շուրջ 2900 մարդ։
Մայիսի 11 – Ֆրանսիայի հրապարակ, 1750 մարդ։