Երեկ մեկնարկեց Ոսկե Ծիրան միջազգային ամենամյա կինոփառատոնը։
Ֆիլմերի ցուցադրությունները տեղի են ունենալու Կինոյի տանը, «Մոսկվա» կինոթատրոնում և Հենրիկ Մալյանի անվան թատրոնում (միայն այստեղ մուտքն ազատ է) հուլիսի 10-ից մինչև հուլիսի 18-ը։
Փառատոնի այս տարվա պատվավոր հյուրերն են ֆրանսիացի օսկարակիր ռեժիսոր Կոստա-Գավրասը և կատալոնացի ռեժիսոր Ալբերտ Սեռան։
Ոսկե Ծիրանի ամբողջական ծրագիրը կարող եք տեսնել այստեղ։
Ի՞նչ կարելի է նայել Ոսկե Ծիրանում․ խորհուրդ է տալիս կինոգետ Զավեն Բոյաջյանը՝
«Ալկառաս», ռեժ.՝ Կառլա Սիմոն, Իտալիա/Իսպանիա
«Ամերիկացի», ռեժ.՝ Մայքլ Գյուրջյան, Հայաստան/ ԱՄՆ
«Ավրորայի լուսաբացը», ռեժ.՝ Իննա Սահակյան, Հայաստան/ Գերմանիա/ Լիտվա
«Դաու. Այլասերում», ռեժ.՝ Իլյա Խրժանովսկի, Իլյա Պերմյակով, Գերմանիա/ Ուկրաինա/ Մեծ Բրիտանիա/ Ռուսաստան/ Շվեդիա/ Ֆրանսիա (ուշադրություն, տևողությունը 369 րոպե է)
«Էամի», ռեժ.՝ Պաս Էնսինա, Պարագվայ/ Արգենտինա/ Մեքսիկա/ Գերմանիա/ Ֆրանսիա/ Նիդերլանդներ/ ԱՄՆ
««Ռուանդա» հյուրանոցը», ռեժ.՝ Թերի Ջորջ, Մեծ Բրիտանիա/ ՀԱՀ/ Իտալիա/ ԱՄՆ
«Անցյալ տարի Մարիենբադում», ռեժ.՝ Ալեն Ռենե, Ֆրանիս/ Իտալիա
«Անհետ կորածը», ռեժ.՝ Կոստա-Գավրաս, ԱՄՆ/ Մեքսիկա
«Էդիպուս արքա», ռեժ.՝ Պիեռ Պաոլո Պազոլինի, Իտալիա/ Մարոկկո
«Տվայտելով կղզում», ռեժ.՝ Ալբերտ Սեռա, Ֆրանսիա/ Իսպանիա/ Գերմանիա/ Պորտուգալիա
«Պետեր ֆոն Քանթ», ռեժ.՝ Ֆրանսուա Օզոն, Ֆրանսիա
«Պիկնիկ Կախ ժայռի մոտ», ռեժ.՝ Փիթեր Ուիր, Ավստրալիա
«Խոզուկը», ռեժ.՝ Կառլոտա Պերեդա, Իսպանիա
«Հիրոսիմա, իմ սեր», ռեժ.՝ Ալեն Ռենե, Ֆրանսիա/ Ճապոնիա
«Ռաբիյե Քուրնազն ընդդեմ Ջորջ Բուշի», ռեժ.՝ Անդրեաս Դրեզեն, Գերմանիա/ Ֆրանսիա
«Revolivetion», ռեժ.՝ Արա Ճաղարյան, Արտաշես Մաթևոսյան, Հայաստան
«Երբ որ քամին հանդարտվի», ռեժ.՝ Նորա Մարտիրոսյան, Ֆրանսիա/ Հայաստան/ Բելգիա
«Արև», ռեժ.՝ Քուրդուին Այուբ, Ավստրիա
«Չայկովսկու կինը», ռեժ.՝ Կիրիլ Սերեբրեննիկով, Ռուսաստան/ Ֆրանիսա/ Շվեյցարիա
«Կույրը, որ չէր ուզում տեսնել «Տիտանիկը»», ռեժ.՝ Տեմու Նիկի, Ֆինլանդիա
«Վերջին «Սիրելի Բուլղարիան»», ռեժ.՝ Ալեքսեյ Ֆեդորչենկո, Ռուսաաստան
«Խոստում», ռեժ.՝ Թերի Ջորջ, Իսպանիա/ ԱՄՆ (խորհուրդ չենք տալիս – խմբ․)
«Ճանապարհ», ռեժ.՝ Յըլմազ Գյունեյ, Շերիֆ Գյորեն, Շվեյցարիա
«Պատերազմն ավարտված է», ռեժ.՝ Ալեն Ռենե, Ֆրանսիա/ Շվեդիա
«Թորին և Լոքիտան», ռեժ.՝ Ժան-Պիեռ Դարդեն, Լյուկ Դարդեն, Բելգիա / Ֆրանսիա
«Տրտմության եռանկյունի», ռեժ.՝ Ռուբեն Էսթլունդ, Շվեդիա/ Գերմանիա/ Ֆրանսիա/ Դանիա
«Կին. լռության օրենքը», ռեժ.՝ Ֆրանչեսկո Կոստաբիլե, Իտալիա
«Խմորում», ռեժ.՝ Սիրիլ Շեյբլին, Շվեյցարիա
«Յամաբուկի», ռեժ.՝ Ջուիչիրո Յամասակի, Ճապոնիա/ Ֆրանսիա
«Ձետա», ռեժ.՝ Կոստա-Գավրաս, Ֆրանսիա/ Ալժիր
«Սինեսկոպն», իր հերթին, ամեն գիշեր հրապարակում է գալիք օրվա լավագույն ֆիլմերի անունները, ցուցադրության ժամն ու տեղը: «Mustwatch»-ի առաջարկներին կարելի է հետևել կինոկոլեկտիվի տելեգրամ ալիքում կամ ֆեյսբուքյան խմբում: