Լաչինի բնակավայրերը շրջանցող ճանապարհի (Կոռնիձոր-Հին Շեն-Մեծ Շեն) ադրբեջանական հատվածի շինարարությունն ավարտված է, հայտարարել է Ադրբեջանի ավտոմոբիլային ճանապարհների պետական կազմակերպությունը:
Ընդհանուր ճանապարհի երկարությունը 32 կմ է, որից 10 կմ-ը անցնում է Հայաստանով։ Հայաստանում շինարարական աշխատանքները չեն սկսել, այդ պատճառով, ըստ ադրբեջանական կողմի, օգոստոսի 25-ից այս հատվածում երթևեկությունը կընթանա բնահողային ճանապարհով։
«Ծրագրի շրջանակներում կառուցվել է նաև 149,5 մետրանոց չորս գծանի ավտոմոբիլային կամուրջ, որը 13,5 մետր լայնություն ունի»,- հայտնում է ադրբեջանական կազմակերպությունը։ Կամուրջի կառուցվել է ոչ միայն տեղի ռելիեֆի առանձնահատկությունների հետ կապված, այլ նաև նրա համար, որ Հայաստանից Արցախ և հակառակ ուղղություններով շարժվող մեքենաները իրենց ճանապարհին չխաչվեն ադրբեջանական փոխադրամիջոցների հետ՝ պազաբանել է Turan գործակալության տեսաբանը Кавказский узел-ի թղթակցին։
Նոր ճանապարհով օրեկան կարող է անցնել 3000 մեքենա՝ 100 կմ/ժ արագությամբ շարժվելու պայմաններում, ընգծել է Ադրբեջանական ավտոճանապարհների կազմակերպությունը։
Բերձորը կամ Լաչինի միջանցքը 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը Արցախին կապող միակ ճանապարհն է։ 2020-ի զինդադարի հայտարարությամբ ամրագրվել էր, որ 3 տարվա ընթացքում Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ պիտի հաստատվի։
Հունիսին պաշտոնական Երևանը հայտնել էր, որ նոր ճանապարհի կառուցման աշխատանքները դեռևս նախագծման փուլում են։ Ադրբեջանը դրանք արդեն գրեթե ավարտվում էր։
Օգոստոսի 1-ից արցախա-ադրբեջանական սահմանին իրավիճակը լարված էր։ Ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանը ռուս խաղաղապահների միջոցով պահանջ էր ներկայացրել՝ Ղարաբաղ-Հայաստան երթևեկությունը կազմակերպել նոր՝ Լաչինը շրջանցող երթուղով։ Բաքուն հայտարարում էր, թե ավարտել է այլընտրանքային ճանապարհի իր հատվածի կառուցումն ու ակնկալում է, որ գործող միջանցքի մի շարք հատվածներ (այդ թվում՝ Լաչին քաղաքը) պետք է հանձնվեն իր հսկողությանը։ Երևանը սա ոչ լեգիտիմ պահանջ էր որակում։