Ռուսաստանում հայտնի երգիչ, ծագումով չեչեն Զելիմխան Բակաևին, որը 2017 թվականից ի վեր անհետ կորած է համարվում, սպանել են Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի ենթակաները՝ հաստատել է СК SOS ճգնաժամային կենտրոնի հետաքննությունը։
Բակաևը ապրում էր Մոսկվայում, 2017-ին Գրոզնի էր գնացել՝ քրոջ հարսանիքին մասնակցելու, և անհետ կորել։ Չեչնիայի իշխանությունները իրենց առնչությունը հայտնի երգչի անհետացմանը հերքում էին, իրավապաշտպանները կապում էին այն «գեյերի որսի» հետ և ենթադրում, որ Բակաևին սպանել են։
Ավելի ուշ համացանցում մի տեսանյութ էր հայտնվել – այն ցուցադրվել է նաև Չեչնիայի պետական հեռուսատեսությամբ – որում Բակաևը պատմում էր, թե լքել է Ռուսաստանը և տեղափոխվել Գերմանիա։ Լրագրողները հաստատել էին՝ տեսանյութը, ամենայն հավանականությամբ, բեմադրված է, այն նկարահանվել է Ռուսաստանում, կադրում երևացող կայհույքն ու խմիչքը Եվրոպայում չեն վաճառվում (թե ինչպես և ինչու են ուժայինները բեմադրված տեսանյութեր պատրաստում՝ կարելի է կարդալ այստեղ)։ Եվրահանձնաժողովից իրավապաշտաններին պատասխանել էին, որ Զելիմխանը եվրոպական որևէ երկիր մուտք չի գործել։
Տեղի բնակիչները տեսել են, ինչպես են զինվորական համազգեստով մարդիկ առևանգում են Բակաևին՝ Дождь հեռուստաընկերությանը պատմել են երգչի ընկերները։
Новая Газета-ի զրուցակիցները հաստատել են՝ նրան սպանել են։
Զելիմխանի բարեկամները հույսը, ամեն դեպքում, չէին կորցնում։ Մայրը՝ Մալիկա Բակաևան, դիմել էր անձամբ Ռամզան Կադիրովին։ «Ես շարունակում են սպասել որդուս, ես չեմ կարող նրան հանել իմ սրտից։ Ես ապրում եմ այդ սպասման շնորհիվ»։
СК SOS-ի տվյալներով՝ Բակաևին իրոք սպասնել են չեչեն ուժայինները։
Նրա մարմինն ավելի ուշ փոխանցել են ընտանիքին և հրահանգել «թաղել շան պես»։
Բակաևին վաղուց էին հետևում, նա կասկածվում էր նույնասեռականության մեջ՝ СК SOS-ին ասել է Կադիրովի շրջապատին հարող աղբյուրը։
Ոստիկանները ապացույցներ էին հավաքագրում, հետևում նրան նաև Մոսկավյում։ Ըստ նույն աղբյուրի՝ Բակաևը հարաբերությունների մեջ էր Հյուսիսային Կովկասի մեկ այլ հանրապետության քաղաքացու հետ, բայց հանրային միջոցառումների տղամարդիկ միասին չէին գնում, իրենց կապը թաքցնում էին։
Այս տեղեկությունը հաստատելու համար ուժայինները Բակաևի զուգընկերոջ ընկերուհու մոտ են ուղարկել Ալբերտ անունով մի չեչենի, որը մի քանի ամիս շողոքորթել է նրան, նվերներ արել, փորձել անձնական խոսակցություններ սկսել։ Բակաևի՝ Հյուսիսային Կովկաս այցերից մեկի ժամանակ կինը պատմել է գործակալին, որ Զելիխանը և իրա ընկերը միասին են, ասել է՝ նրանք նաև իր տուն են եկել, ինքը տեսել է՝ ոնց են համբուրվում։ Ալբերտը տեղեկությունը փոխանցել է Չեչնիայի ոստիկանությանը։
Ճգնաժամային կենտրոնի մյուս աղբյուրը՝ Բակաևի ընկերներից մեկը, այս տեղեկությունը չի հաստատել, բայց չի բացառել, որ երգչին կարող էին հետևել․ այն ժամանակ Չեչնիայում գեյերի արտադատական սպանությունների մեծ արշավ էր՝ տասնյակ մարդիկ են բանտարկվել, խոշտանգվել և սպանվել։
Բակաևը հիմնականում Մոսկվայում է եղել, աղբյուրը ենթադրել է, որ նրան հիմնականում հետևել են Հյուսիսային Կովկասում։
Զելիմխանի ընկերները պատնել են՝ մի քանի անգամ խոսել են նրա հետ, փորձել են համոզել արտագաղթել, տեղափոխվել Եվրոպա։ Բակաևը հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ երկրից բացակայել չի կարող, քանի որ խնամում է հիվանդ մորը։ Ըստ СК SOS-ի աղբյուրների, նա համարում էր, որ իրեն վտանգ չի սպառնում՝ ապրում էր Մոսկվայում, հայտնի էր որպես փոփ-երգիչ, ասում էր․ «Ինձ հետ ոչինչ չի պատահի, ես ուշադիր կլինեմ, կզգուշանամ»։
СК SOS-ի զրուցակցի կարծիքով, նրան կարող էր մատնել նախկին զուգընկերը, որը Մոսկվայում էր ապրում, բայց կապեր ուներ Չեչնիայի ուժային կառույցների հետ։ Ըստ նրա՝ Զելիմխանի անհետացումից առաջ Չեչնիայում ձերբակալել և խոշտանգել են նրա ծանոթներից մեկին։ Հետագայում այդ տղային ազատ են արձակել, երկու շաբաթ անց՝ Բակաևն անհետացել է։
Ճգնաժամային կենտրոնի աղբյուրները հաստատել են՝ Բակաևի նույնասեռականության մասին տեղեկությունները հասել են անձամբ Ռամզան Կադիրովին, որը ժամանակին հանդիպել է Զելիմխանին և սեղմել նրա ձեռքը։ Հանրապետության նախագահն ու անհետացած երգիչը նույնիսկ համատեղ լուսանկար ունեն՝ տարիներ առաջ այն հրապարակվել էր Բակաևի ինստագրամյան էջում։
Կադիրովը սիրում է ցուցադրել իր հովանավոչությունը երիտասարդ աստղերի նկատմամբ, ժամանակին նա իր նստավայրում էր հավաքել Գրոզնիի Столица անսամբլի երաժիշտներին և պարողներին։ Զելիմխանն այն ժամանակ այդ անսամբլի անդամներից էր։
СК SOS-ի աղբյուրը պնդում է, որ Բակաևի նույնասեռականությունը Կադիրովը անձնական վիրավորանք է համարել, հիշել է, որ կպել է նրա ձեռքին և հրամայել է «լուծել նրա հարցերը»։ Բակաևին առևանգել են, խոշտանգել են, որոշ ժամանակ անց՝ սպանել։