հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանտ / Հարյուր հազարավոր մարդիկ կոչ են անում փրկել քվիր չեչեններին

Հարյուր հազարավոր մարդիկ կոչ են անում փրկել քվիր չեչեններին

ԼԳԲՏ+ իրավունքներով զբաղվող All Out միջազգային հարթակը ստորագրահավաք է սկսել «արտակարգ դրություն․ երկու երիտասարդ չեչեններ մահացու վտանգի տակ են գտնվում» անվանմամբ։ Հավաքվել է ավելի քան 100 հազար ստորագրություն։ Տարբեր երկրների քաղաքացիներ կոչ են անում ԱՄՆ նախագահին և պետքարտուղարին դիմել ռուսական իշխանությանը՝ ԼԳԲՏ մարդկանց իրավունքների պաշտպանության համար։

Մեկ տարի առաջ Նիժնի Նովգորոդում նույն ընտանիքի երկու զավակներին՝ 20-ամյա Սալեխ Մագամադովին և 17-ամյա Իսմայիլ Իսաևին առևանգել են իրենց կացարանից և տարել Չեչնիա։ Այնտեղ նրանց ձերբակալել են ու մեղադրելով չեչեն ահաբեկիչ խմբի անդամներից մեկին օգնություն ցուցաբերելու մեջ։ Հետաքննող մարմինը պնդում է, թե երիտասարդները հաց, հյութ, թեյ և շոկոլադ են տրամադրել գրոհայինին։

Ըստ տարբեր աղբյուրների՝ երիտասարդները առաջին անգամ ուժայինների ուշադրությունը գրավել են 2019-ին, երբ նրանցից մեկի հեռախոսի մեջ պատահական ստուգման ժամանակ տեսել են ԼԳԲՏ+ դրոշը։ Այնուհետև, 2020-ին նրանք ձերբակալվել են․ եղբայրներին խոշտանգումների և նվաստացումների միջոցով ստիպել են տեսախցիկի առաջ ներողություն խնդրել՝ իշխանությունը քննադատող Osal Nakh 95 տելեգրամ ալիքի համակարգման համար։

Կարդացեք նաև՝ Չեչնիայում արտադատական սպանությունների մասին

Մագամադովի ենթադրությամբ, իրենց ձերբակալման մեջ մեծ դեր ունի նաև ԼԳԲՏ+ համայնքի և դրա ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների ատելությունը․ երիտասարդներից մեկը գեյ է, մյուսը՝ տրանսգենդեր։

Նրանց մայրը Meduza-ին պատմել է, որ երբեք չի խոսել նրանց հետ սեռականության մասին, քանի որ իրենց մոտ ընդունված չէ նման բաներ քննարկել՝ առավել ևս տղաների հետ։ Կնոջ խոսքերով՝ հիմա իր համար առավել կարևոր է իր երեխաների համար պայքարելը, քանի որ նրանց առևանգել են ու վրաները քրեական գործ կարել։

Մոր խոսքերով՝ Սալեխին ու Իսմայիլին չեչեն ուժայինները դաժանաբար խոշտանգել են՝ հոսանքահարել ու ծեծել խողովակներով։

Երիտասարդներն այժմ Գրոզնի քաղաքի ՁՊՎ-ում են (ձերբակալվածների պահման վայր)։ Իրավաբանների հետ հանդիպման ժամանակ նրանք պատմել են, որ իրենց ստիպել են ստորագրել խոստովանական կեղծ ցուցմունքներ։ Փաստաբանները միջնորդություն են ներկայացրել, որ գործը փոխանցվի այլ տարածաշրջանի դատարան, սակայն այն մերժվել է։

Մագամադովն ու Իսաևը շուրջ 10 օր հացադուլ են արել, բայց տեսնելով, որ ուժային կառույցների կողմից արձագանքը բացակայում է, այն դադարեցրել են։ Փետրվարի 11-ին նշանակվել է նրանց գործով դատական նիստը։

Մոր խոսքերով՝ իր երեխաներին բաց թողնելուց հետո բազմիցս առաջարկել են համագործակցել ուժային կառույցների հետ։

2021 թվականի մարտին երիտասարդները բողոք են ներկայացրել քննչական կոմիտե՝ 2020-ին և 2021-ին իրենց նկատմամբ կիրառված բռնության վերաբերյալ։