հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Առողջապահություն / Պարալիզացված ակտիվիստը դատավորի «մարդասիրական սկզբունքներին» արժանացավ

Պարալիզացված ակտիվիստը դատավորի «մարդասիրական սկզբունքներին» արժանացավ

Նշելով, «չնայած օրենքը չի նախատեսում կալանավորին սոցաշխատողի կցումը», դատավորը ասաց, որ այդ հարցով կդիմի մեկուսարանի ղեկավարությանը՝ «ելնելով մարդասիրական սկզբունքներից»։

Բաքվի ծանր հանցագործություններով դատարանում նախօրեին կայցել է ակտիվիստ, առաջին կարգի հաշմանդամ, պարալիզացված Ֆամիլ Խալիլովի գործով հերթական նիստը։ Նա ևս մեկ անգամ ասել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում, և մեղադրանքը շինծու է, ինչի պատճառով կշարունակի հացադուլը։

Ամբաստանյալի հարազատները փոխանցել են, որ Խալիլովը սկսել է հրաժարվել սննդից դեռ մինչև հացադուլ հայտարարելը, որ քիչ զուգարան գնա, քանի որ դրա համար ստիպված է լինում դիմել այլ ձերբակալվածների օգնությանը։ «Ամաչում է, ծանր է տանում, որ անհանգստացնում է ուրիշներին»։

Գործում նշված է, որ իրեն բերման են ենթարկել դրսում, սակայն, Խալիլովը, որը տեղաշարժվում է սայլակով և գրում է ոտքերով, վերջի նիստի ժամանակ ասել է, որ երբեք չի եղել գործում նշված փողոցում։ Շվեյցարիայից արտաքսվելուց հետո նա ոչ մի անգամ չի լքել տունը, որի խուզարկությունն անցկացվել է առանց դատարանի որոշման։ Խալիլովին այդ ժամանակ քարշ են տվել եկրորդ հարկ, ինչ-որ սպիտակ բան հանեցին պահարանից՝ ասելով, որ թմրանյութ է։ Արձանագրության մեջ սակայն գրված է, որ թմրանյութը հայտնաբերվել է կիսավարտիքի գրպանում։

«Շալվարներիս և շորտերիս գրպանները 2005 թվականից կարված են», – ասել է ամբաստանյալը։ Դատավորի հարցին, թե ինչն է դրա պատճառը, Խալիլովը պատասխանել է, որ գրպանների կարիքը չունի, քանի որ ձեռքերը անշարժացած են, և նա ֆիզիկապես չի կարող ինչ-որ բան ինչ-որ տեղ դնել։

Գործի նյութերում նշված է նաև, որ ոստիկանությունում Խալիլովը փասթաթղթերը չի ստորագրել։ Նա բացատրել է, որ ստորագրության իրավումքը փոխանցել է կնոջն ու մորը։ Փաստաբանների հարցերին պատասխանելուց նա ևս մեկ անգամ բացատրել է, որ իշխանության քննադատություն պարունակող գրառումները սոցցանցերում արել է ոտքերով։

Հաջորդ դատը նշանակված է հոկտեմբերի 24-ին։

Իշխանությունների քննադատ Խալիլովին ձերբակալել են 4 ամսով մայիսի սկզբին, նա մեղադրվում է՝ «իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերի թմրանյութեր պատրաստելը, տեղափոխելը, պահելը» հոդվածով, որը մինչև 12 տարի ազատազրկում է ենթադրում։