Աղդամում ականապատված տարածքում բեռնատար մեքենա է պայթել։ Վարորդը՝ 1965 թվականին ծնված Ֆայիգ Արշադ Մամեդովը, չի տուժել։ Աղդամի դատախազությունը հետաքննություն է սկսել։
Պայթյունը տեղի է ունեցել Աղդամի շրջանի Այագ Գերվենդ գյուղի տարածքում՝ Խաչին գետի ավազանին մոտ։
Հայ-ադրբեջանական հակամարտության գոտում պայթյուններ հաճախ են լինում։ Տեղի բնակիչներն ու զինվորականները պարբերաբար հայտնվում են ականապատված տարածքներում։ Նախորդ նման դեպքը տեղի էր ունեցել 2024-ի դեկտեմբերին։ Նախիջևանի ինքնավար հանրապետության Սադարաքսի շրջանում վիրավորվել էր ադրբեջանցի մեկ զինծառայող։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2022-ի հոկտեմբերին հայտարարել էր, որ ղարաբաղյան հակամարտության գոտում ավելի քան մեկ միլիոն ական կա։ Դրանց վնասազերծման համար պետք կլինի շուրջ 30 տարի և 25 միլիարդ դոլար։