Ռուսական անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ) վնասել է Չերնոբիլի ատոմային էլեկտրակայանի սարկոֆագը, հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Գիշերը բարձր պայթուցիկ մարտագլխիկով ԱԹՍ-ը հարվածել է ատոմակայանի չորրորդ էներգաբլոկի պաշտպանիչ կառույցին։ Հրդեհ է բռնկվել, որն արագ հանգցրել են։ Զելենսկին պարզաբանել է, որ սարկոֆագը «զգալի» տուժել է, բայց այս պահին տարածքում ռադիացիայի մակարդակը բարձրացած չէ. «մասնագետներն անընդհատ հետևում են այդ ցուցանիշին»։
Դրոնի հարվածից տուժած սարկոֆագը շահագործման էր հանձնվել 2019 թվականին։ Նախատեսվում էր, որ այն պետք է ապահովի ատոմակայանի անվտանգությունը շուրջ 100 տարի։
ԱԷԿ-ի սարկոֆագի վնասվելու մասին տեղեկությունները հաստատել է նաև Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ)։
Փետրվարի 13-ի լույս 14-ի գիշերը ռուսական զինված ուժերն ուկրաինական տարածքների ուղղությամբ արձակել են 133 ԱԹՍ, որոնցից 73-ը հաջողվել է որսալ։
During the night of 13-14 Feb, at around 01:50, IAEA team at the Chornobyl site heard an explosion coming from the New Safe Confinement, which protects the remains of reactor 4 of the former Chornobyl NPP, causing a fire. They were informed that a UAV had struck the NSC roof. pic.twitter.com/Ee5NSRgDo8
— IAEA – International Atomic Energy Agency ⚛️ (@iaeaorg) February 14, 2025